ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները դատախազությունն ուղարկում է ՀՔԾ

ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները դատախազությունն ուղարկում է ՀՔԾ
28.12.2020 | 09:34

ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի տեղեկությունները, հրապարակումները դատախազության կողմից ուղարկվում են ՀՔԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով, հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Երեկ Միքայել Մինասյանը հրապարակել էր նամակ` նշելով, որ դա Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին է ուղարկվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից պատերազմից 26 օր առաջ: «Փաստաթղթում մանրամասն նկարագրված է այն, ինչին հետագայում մենք ականատես եղանք պատերազմի ժամանակ», - գրել էր նախկին դեսպանը հրապարակմանը կից:

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ