ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման գոտիներում իրավիճակը հանգիստ է

ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման գոտիներում իրավիճակը հանգիստ է
26.12.2020 | 20:52

Ռուսական խաղաղապահ զորախումբը, առաջադրված խնդիրներին համապատասխան, շարունակում է վերահսկողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում, որպեսզի չխախտվեն կրակի դադարեցման պայմանավորվածությունները՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Խաղաղապահ գործողությունների գոտում իրավիճակը հանգիստ է, հրադադարի ռեժիմի խախտումներ և սադրանքներ չեն արձանագրվել: Խաղաղապահ զորախումբը իրադրության մոնիթորինգն իրականացնում է 23 դիտակետերում: Ստեփանակերտում 24-ժամյա ռեժիմով գործում է թեժ գիծ` տեղի բնակչության դիմումների ընդունման և անհայտ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալներ հավաքելու համար: Ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահները ստացել են ավելի քան 540 դիմում։ Բացի այդ, այս պահի դրությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ապահովվել է ավելի քան 44 000 փախստականի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ Մարդասիրական ականազերծման կենտրոնը շարունակում է հայտնաբերել և ոչնչացնել չպայթած զինամթերքը և պայթուցիկ սարքերը։ Մինչ օրս ստուգվել է 423 շենք-շինություն, 108 կմ ճանապարհ, հայտնաբերվել է մոտ 9000 պայթուցիկ նյութ, մաքրվել է ավելի քան 250 հա տարածք: Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված ռուսական երկու ռազմադաշտային հոսպիտալում բնակիչներին բժշկական օգնություն է ցուցաբերվում, աշխատում են ճամփորդական բժշկական բրիգադներ: ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ այսօրվա դրությամբ ռուս բժիշկներն օգնություն են ցուցաբերել 902 մարդու, այդ թվում՝ 115 երեխայի:


Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցությամբ ու ադրբեջանական և հայկական կողմերի ներգրավմամբ, կենտրոնի վեց խմբերը շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնման և հանձնման աշխատանքները: Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնակցությամբ Մարտունու շրջանում ենթակառուցվածքների և սոցիալական օբյեկտների վերականգնման ուղղությամբ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Խաղաղապահների օգնությամբ վերականգնվել է էներգամատակարարման համակարգը, վերանորոգվել է էլեկտրահաղորդման 20 կմ-ից ավելի գիծ։


«Շրջանի տարածքում կրկին հասանելի են բջջային կապն ու ինտերնետը։ Ամբողջությամբ վերականգնվել է գազատարը և բնակելի տներում կրկին կա ջեռուցում։ Կատարված աշխատանքների շնորհիվ բնակության համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել 60 բնակավայրում»,- տեղեկացնում են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից։

Դիտվել է՝ 6031

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել