ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փա­շի­ն­յա­նը մեր թշ­նա­մուն Սյու­նի­քի և Հա­յաս­տա­նի հար­ցե­րը թուր­քա­վա­րի լու­ծե­լու հնա­րա­վո­րու­թ­յուն է տվել

Փա­շի­ն­յա­նը մեր թշ­նա­մուն Սյու­նի­քի և Հա­յաս­տա­նի հար­ցե­րը թուր­քա­վա­րի լու­ծե­լու հնա­րա­վո­րու­թ­յուն է տվել
25.12.2020 | 00:58

Սյու­նի­քում հայ զին­վոր­ներն Ադր­բե­ջա­նին են հանձ­նում մար­տա­կան դիր­քե­րը՝ հայ­հո­յե­լով Փա­շի­նյա­նին, ներ­կա­յիս իշ­խա­նու­թյա­նը: ՀՀ թիվ 1 պե­տա­կան դա­վա­ճան, վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նը մեր ո­խե­րիմ թշ­նա­մուն` Ադր­բե­ջա­նին ծա­խել կամ նվի­րել է Գո­րիս-Կա­պան ավ­տո­ճա­նա­պար­հի մի մեծ հատ­ված` հար­վա­ծի տակ դնե­լով ոչ միայն Սյու­նի­քի, այլև ողջ Հա­յաս­տա­նի, ինչ­պես նաև Ար­ցա­խի անվ­տան­գու­թյու­նը: Ըն­թեր­ցող­նե­րից հա­վա­նա­բար շա­տե­րը դեկ­տեմ­բե­րի 20-ին տե­սած կլի­նեն, թե ադր­բե­ջան­ցի զին­վոր­ներն ինչ­պես են, Ադր­բե­ջա­նի պե­տա­կան դրո­շը վեր պար­զած, անց­նում այդ ճա­նա­պար­հով:


Սկզ­բում ո­մանք լո­լո­նե­րով էին հան­դես գա­լիս, թե այդ ավ­տո­ճա­նա­պար­հը մնում է Հա­յաս­տա­նի վար­չա­կան տա­րած­քում, ճա­նա­պար­հին հա­րա­կից տա­րածքն է Ադր­բե­ջա­նի­նը, այդ­պես է ե­ղել ԽՍՀՄ տա­րի­նե­րին, և հի­մա մենք սահ­ման­նե­րի դե­մար­կա­ցիա­յով ավ­տո­ճա­նա­պար­հին հա­րա­կից տա­րած­քը վե­րա­դարձ­նում ենք Ադր­բե­ջա­նին, ճա­նա­պար­հի և Ադր­բե­ջա­նի ա­րան­քում էլ ՌԴ խա­ղա­ղա­պահ զո­րա­կազմն է տե­ղա­կայ­վե­լու, ա­պա­հո­վե­լու այդ ճա­նա­պար­հով ան­ցու­դարձ ա­նող­նե­րի անվ­տան­գու­թյու­նը:


Բայց, պարզ­վում է, Փա­շի­նյա­նը կամ Փա­շաևը ավ­տո­ճա­նա­պար­հի մի հատ­վածն էլ է տվել մեր թշ­նա­մուն, այ­լա­պես ադր­բե­ջան­ցի զին­վոր­ներն ի՞նչ գործ ու­նեն ՀՀ վար­չա­կան տա­րած­քում գտն­վող ավ­տո­ճա­նա­պար­հի վրա, այն էլ ի­րենց պե­տա­կան դրո­շը վեր պար­զած` դրա­նով ակն­հայ­տո­րեն ակ­նար­կե­լով, ըն­դգ­ծե­լով, որ ավ­տո­ճա­նա­պար­հի տվյալ տա­րածքն էլ է ի­րեն­ցը: Ո՞վ է նրանց այդ ի­րա­վուն­քը տվել, ար­դեն այս օ­րի՞ն հա­սանք… Ա­յո, հա­սանք, և հու­դա Նի­կո­լին թվում է, թե ին­քը կա­տար­վա­ծը մար­սե­լու է, այս ա­մե­նի հա­մար պա­տաս­խան չի տա­լու:


Ես նա­յել եմ ԽՍՀՄ-ի օ­րոք տպագր­ված քար­տեզ­ներ, Գո­րիս-Կա­պան ավ­տո­ճա­նա­պարհն անց­նում է հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի եզ­րով, բայց ոչ Ադր­բե­ջա­նի տա­րած­քով: Ինչ վե­րա­բե­րում է ավ­տո­ճա­նա­պար­հի հա­րա­կից տա­րած­քին, այդ ո՞վ է ա­սում, և այդ ո՞վ է մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քով հիմ­նա­վո­րել, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան միջ­պե­տա­կան սահ­ման­նե­րի դե­լի­մի­տա­ցիան և դե­մար­կա­ցիան պետք է կա­տար­վեն այն վի­ճա­կով, ո­րը ԽՍՀՄ վեր­ջին տա­րի­նե­րին էր` ան­տե­սե­լով առն­վազն ե­րեք խիստ կարևոր հան­գա­մանք`
1-ին. ա՛յն, որ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը ԽՍՀՄ ի­րա­վա­հա­ջոր­դը չէ:
2-րդ. ա՛յն, որ մինչև Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի խոր­հր­դայ­նա­ցու­մը, ո­րոշ տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, նաև խոր­հր­դա­յին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի մի մա­սում տվյալ տա­րածքն Ադր­բե­ջա­նին չի պատ­կա­նել:
3-րդ. ա՛յն, որ տվյալ տա­րած­քը, ինչ­պես նաև Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քը` նե­րա­ռյալ ա­զա­տագր­ված, բայց դա­վա­ճան Նի­կո­լի դա­վա­ճա­նու­թյամբ թշ­նա­մուն հան­ձն­ված յոթ շր­ջան­նե­րը, մի բան էլ ա­վե­լին, Վուդ­րո Վիլ­սո­նի ի­րա­վա­րար վճ­ռի հա­մա­ձայն, հան­դի­սա­նում են Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ:


Ա­վե­լին, ե­թե նույ­նիսկ մի պահ սոսկ պայ­մա­նա­կա­նո­րեն ըն­դու­նենք, թե ավ­տո­ճա­նա­պար­հին հա­րա­կից տա­րած­քը` ավ­տո­ճա­նա­պար­հի տվյալ հատ­վածն էլ հե­տը, իս­կա­պես պատ­կա­նել է Ադր­բե­ջա­նին, ին­չը, կրկ­նում ենք, բնավ այդ­պես չէ, ա­պա սահ­ման­նե­րի դե­լի­մի­տա­ցիան (մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քում փո­խա­դարձ հա­մա­ձայ­նու­թյամբ հարևան պե­տու­թյուն­նե­րի սահ­մա­նագ­ծի ո­րո­շու­մը հա­մա­պա­տաս­խան քար­տե­զի վրա) և դե­մար­կա­ցիան (սահ­մա­նագ­ծի անց­կա­ցու­մը երկ­րի մա­կերևույ­թի վրա) պետք է կա­տար­վեն ոչ թե «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վար­չա­տա­րած­քա­յին բա­ժան­ման մա­սին» ՀՀ օ­րեն­քի, այլ «Պե­տա­կան սահ­մա­նի մա­սին» ՀՀ օ­րեն­քի հա­մա­ձայն, ին­չը նշա­նա­կում է, որ հայ-ադր­բե­ջա­նա­կան միջ­պե­տա­կան սահ­մա­նի ո­րո­շու­մը կա­րող է կա­տար­վել մի­միայն փո­խա­դարձ հա­մա­ձայ­նու­թյամբ, և ոչ թե կող­մե­րից մե­կի թե­լադ­րան­քով, պա­հան­ջով ու սոսկ նրա շա­հե­րի հա­մա­պա­տաս­խան, ինչ­պես հի­մա է կա­տար­վում:


«Պե­տա­կան սահ­մա­նի մա­սին» ՀՀ գոր­ծող օ­րեն­քով չա­ռաջ­նորդ­վե­լը, նշ­ված օ­րեն­քի գո­յու­թյու­նը, ինչ­պես նաև վե­րը շա­րադր­ված ի­րո­ղու­թյուն­ներն ու վտանգ­ներն ան­տե­սե­լը և Հա­յաս­տա­նի տա­րած­քի մի մա­սը, դրա վրա գտն­վող ճա­նա­պարհ­նե­րը, տնե­րը թշ­նա­մուն հանձ­նե­լը Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան հեր­թա­կան վկա­յու­թյուն­նե­րից, փաս­տե­րից են:
Պա­կաս կարևոր չէ նաև այն, որ 2020 թ. նո­յեմ­բե­րի 9-ի հայտ­նի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան մեջ որևէ խոսք չկա Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի սահ­ման­նե­րի դե­լի­մի­տա­ցիա­յի և դե­մար­կա­ցիա­յի, այդ ա­ռու­մով Հա­յաս­տա­նի ստանձ­նած պար­տա­վո­րու­թյան կամ պար­տա­կա­նու­թյան մա­սին, այ­սինքն` ե­թե Ադր­բե­ջա­նը հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո Հա­յաս­տա­նից խնդ­րել կամ պա­հան­ջել է կա­տա­րել սահ­ման­նե­րի դե­լի­մի­տա­ցիա և դե­մար­կա­ցիա, ա­պա Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը լիո­վին ի­րա­վունք ու­ներ մեր­ժե­լու Ադր­բե­ջա­նի այդ պա­հան­ջը, կամ նշ­ված գոր­ծըն­թացն Ադր­բե­ջա­նի հետ միա­սին ի­րա­կա­նաց­նե­լու փո­խա­դարձ հա­մա­ձայ­նու­թյամբ, մինչ­դեռ ի վնաս ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ու պե­տա­կան շա­հե­րի, կա­տար­վել է ճիշտ հա­կա­ռա­կը, ընդ ո­րում, ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան, օ­րեն­սդ­րու­թյան, մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի կո­պիտ խախտ­մամբ:
ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զը, ԱԱԾ-ն պար­տա­վոր են ան­հա­պաղ լու­ծել պե­տա­կան դա­վա­ճան Նի­կոլ Փա­շի­նյա­նի ձեր­բա­կա­լու­թյան հար­ցը, և նա­խաքն­նու­թյամբ պար­զել, թե նա Ադր­բե­ջա­նի կամ Թուր­քիա­յի կող­մից կա­շառ­վե՞լ է, որ հա­մա­ձայ­նել է ի վնաս ՀՀ-ի սահ­ման­նե­րի հի­շյալ դե­լի­մի­տա­ցիա­յին և դե­մար­կա­ցիա­յին, ար­տա­քին ինչ-որ ու­ժի պա­հան­ջո՞վ է գնա­ցել այդ քայ­լին, թե՞ Հա­յաս­տա­նի, հայ ժո­ղովր­դի, Ար­ցա­խի հան­դեպ չա­րա­գոր­ծու­թյան դի­տա­վո­րու­թյամբ: Ան­ձամբ ինձ ա­վե­լի հա­վա­նա­կան է թվում ա­ռա­ջին տար­բե­րա­կը, թեև բա­ցառ­ված չեն նաև մյուս եր­կու­սը:
Ավ­տո­ճա­նա­պար­հի տվյալ հատ­վա­ծը կամ թե­կուզ միայն դրա հա­րա­կից տա­րած­քը թշ­նա­մուն հանձ­նե­լը նշա­նա­կում է սկիզբ դնել Գո­րի­սի, Կա­պա­նի, ողջ Սյու­նի­քի, այ­նու­հետև նաև Հա­յաս­տա­նի հա­յա­թափ­ման ու կոր­ծան­ման: Չու­նե­նա­լով անվ­տան­գու­թյան զգա­ցում, հի­շե­լով, որ անց­նում են Սա­ֆա­րով ծնած ու հե­րո­սաց­րած թշ­նա­մա­կան պե­տու­թյան տա­րած­քով կամ նրա ու­ղիղ նշա­նա­ռու­թյան տակ, Սյու­նի­քի բնակ­չու­թյունն աս­տի­ճա­նա­բար կա­րող է լքել Սյու­նի­քը:
Ա­սում են` ՌԴ խա­ղա­ղա­պահ­ներն անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք են: Քա­նի դեռ ՌԴ նա­խա­գա­հը Վլա­դի­միր Պու­տինն է, ա­յո՛, բայց ո՞վ կա­րող է ա­սել, թե վա­ղը Ռու­սաս­տա­նում ինչ կլի­նի, հա­ջորդ ընտ­րու­թյուն­նե­րում ով կըն­տր­վի… Ե­թե նույ­նիսկ Պու­տինն ըն­տր­վի կամ Պու­տի­նի նման մե­կը, ինչ­պե՞ս կա­րե­լի է ան­տե­սել, որ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի գտն­վե­լու ժամ­կետն ըն­դա­մե­նը 5 տա­րի է՝ հեր­թա­կան 5-ա­մյա ժա­մա­նա­կա­հատ­վա­ծով ավ­տո­մատ եր­կա­րաձգ­մամբ, ե­թե կող­մե­րից ոչ մե­կը ժամ­կե­տի ա­վար­տից վեց ա­միս ա­ռաջ չհայ­տա­րա­րի այդ դրույ­թի կի­րա­ռու­մը դա­դա­րեց­նե­լու մտադ­րու­թյան մա­սին: Իսկ կա՞ ե­րաշ­խիք, որ Ադր­բե­ջա­նը չոր­սու­կես տա­րի հե­տո չի հայ­տա­րա­րի վե­րոն­շյալ դրույ­թի կի­րա­ռու­մը դա­դա­րեց­նե­լու իր մտադ­րու­թյան մա­սին: Ի­հա՛ր­կե ոչ: Հա­կա­ռա­կը` գրե­թե բա­ցառ­ված է, որ չհայ­տա­րա­րի, և ՌԴ խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի դուրս գա­լուց հե­տո ինչ­պես Ար­ցա­խում, այն­պես էլ Սյու­նի­քում հար­ցե­րը չլու­ծի թուր­քա­վա­րի:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 25705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ