ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ոչ մե­կը չի օգ­նի մեզ, ե­թե ինք­ներս չենք ու­զում մեզ օգ­նել

Ոչ մե­կը չի օգ­նի մեզ, ե­թե ինք­ներս չենք ու­զում մեզ օգ­նել
25.12.2020 | 00:01

ՌԴ ղե­կա­վա­րը, տա­րե­վեր­ջյան մեծ ա­սու­լի­սի ըն­թաց­քում անդ­րա­դառ­նա­լով ար­ցա­խյան պա­տե­րազ­մին և ստո­րագր­ված փաս­տաթղ­թին, հս­տակ նշեց, որ վի­ճե­լի հար­ցերն այս պա­հին բա­նակ­ցու­թյուն­նե­րով պետք է ո­րոշ­վեն։ Պու­տի­նի այս հայ­տա­րա­րու­թյունն ու­ղիղ ակ­նարկ էր՝ ե­թե ինչ-որ բան ու­զում եք փո­խել, բա­նակ­ցեք, տեր կանգ­նեք ձեր հո­ղե­րին։ Բայց ո՞վ է այ­սօր բա­նակ­ցու­թյուն­ներ տես­նում, Ադր­բե­ջա­նը ինչ ցան­կա­նում, այն էլ ստա­նում է, իսկ Փա­շի­նյա­նը զբաղ­ված է ներ­սում իր մնա­լու հար­ցը լու­ծե­լով՝ կա­ռա­վա­րու­թյան շեն­քը ոս­տի­կա­նա­կան ե­րեք պա­տով շր­ջա­պա­տե­լով։ Գաղ­տա­գո­ղի սո­ղոս­կում է կա­ռա­վա­րու­թյան շենք, նույն կերպ փոր­ձում հե­ռա­նալ, որ հան­կարծ մար­դիկ մե­քե­նան չկանգ­նեց­նեն, իսկ երբ ցու­ցա­րար­նե­րը կանգ­նում են մե­քե­նա­յի դի­մաց, չեն խոր­շում ու վրաեր­թի են են­թար­կում։ Ոչ մե­կին այդ­պես էլ պարզ չէ, թե ինչ սկզ­բուն­քով է սահ­մա­զա­տում ի­րա­կա­նաց­վում։ Մեկ խոր­հր­դա­յին շր­ջանն են վկա­յա­կո­չում, մեկ մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված սահ­ման­նե­րը, սա­կայն ա­մե­նաի­րա­կան տար­բե­րա­կը մնում է կր­կին GPS-ը, ու ինչ­պես այդ հա­մա­կար­գով է պարզ­վում, «ողջ Հա­յաս­տա­նը Ադր­բե­ջան է»։


Խայ­տա­ռակ փաս­տաթղ­թի ստո­րագ­րու­մից մե­կու­կես ա­միս է ան­ցել։ Սա այն ժա­մա­նա­կա­հատ­վածն էր, որ հայ­կա­կան կող­մը թե­կուզ պարտ­ված, բայց բարդ բա­նակ­ցու­թյուն­ներ պի­տի վա­րեր ու հնա­րա­վո­րինս չե­զո­քաց­ներ այն մեծ վտանգ­նե­րը, որ մեր գլ­խին են կախ­ված։ Սա­կայն, հաշ­վի առ­նե­լով այ­սօր­վա զար­գա­ցում­նե­րը, կա՛մ բա­նակ­ցու­թյուն բա­ցար­ձակ չկա, կա՛մ կա, բայց հա­կա­ռակ տրա­մա­բա­նու­թյամբ։ Տպա­վո­րու­թյուն է, որ Երևա­նից դուրս գա­լուց հե­տո կա­րող ես գե­րի ընկ­նել։


Ե­ռա­կողմ փաս­տա­թուղ­թի «մո­դե­րա­տոր» Ռու­սաս­տա­նը կա­րող է գե­րի­նե­րի հար­ցում օգ­նել, բայց ա­ռանց հայ­կա­կան կող­մի ակ­տիվ դե­րա­կա­տար­ման չի կա­րող (մեծ հաշ­վով, ի­րեն պետք էլ չէ) Ադր­բե­ջա­նի հետ հօ­գուտ Հա­յաս­տա­նի բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րել, ո­րով­հետև ե­թե մենք մեր ներ­սում հայ­տա­րա­րում ենք, թե Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նինն է, Սյու­նի­քի հո­ղերն էլ՝ հե­տը, ի՞նչ ենք ու­զում այդ դեպ­քում։ Ի՞նչ բա­նակ­ցու­թյուն­նե­րի կամ անվ­տան­գու­թյուն ա­պա­հո­վե­լու մա­սին է խոս­քը։ Ոչ մե­կը չի կա­րող մեզ օգ­նել ու այս ի­րա­վի­ճա­կից դուրս հա­նել, ե­թե ինք­ներս չենք ու­զում դա։
Իսկ մինչ այդ ժո­ղովր­դի կող­մից պա­տանդ առ­ված կա­ռա­վա­րու­թյու­նում շատ «հրա­տապ» հար­ցեր էին լուծ­վում. պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րի ՃՈ տու­գանք­ներ են չե­ղարկ­վում։ Ողջ երկ­րի սահ­ման­ներն ա­ջից, ձա­խից կտրտ­վում են, ի­րենք տու­գանք են չե­ղար­կում, իսկ Հա­յաս­տա­նի հեր­թա­կան գյու­ղե­րը հանձ­նե­լու փաս­տի առն­չու­թյամբ էլ ա­նա­մո­թա­բար ա­սում, թե «ցա­վոտ խն­դիր­ներ» կլի­նեն։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 8399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ