ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան Թուրքիայի ռազմարդյունաբերության վրա

Պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան Թուրքիայի ռազմարդյունաբերության վրա
17.12.2020 | 16:22

Ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով Թուրքիայի դեմ սաhմանած ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդգրկում են միայն պաշտպանական ոլորտը:

Ըստ BBC-ի՝ դրանք կարող են բացասաբար անդրադառնալ թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրողականության վրա, քանի որ պատժամիջոցների հետևանքով Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչությունն այլևս չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից: Սա նշանակում է, որ վտանգվում է թուրքական ռազմարդյունաբերության այն նախագծերի ապագան, որոնց համար մի շարք պահեստամասեր ներմուծվում էին ԱՄՆ-ից: Կարող է վտանգվել է թուրքական «Atak» բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների արտադրությունը, որոնց շարժիչները գնվում է ԱՄՆ-ից՝ գրում է ermenihaber-ը։ Թուրքական աղբյուրներ գրել են, որ հարցականի տակ է հայտնվում նաև Թուրքիայի բանակի սպառազինության մեջ գտնվող F-16 կործանիչների հրթիռների գնման հարցը: Լուրեր տարածվեցին, որ Անկարան հասցրել է նախօրոք կործանիչների համար բավականաչափ զինամթերք գնել: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հաղորդել էր, որ պատժամիջոցների թիրախում են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։

«Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրինագծի շրջանակում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից, վարկեր ամերիկյան ու միջազգային ֆինանսական հաստատություններից։

Դիտվել է՝ 10710

Մեկնաբանություններ