ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թրամփը կհրաժարվի Սպիտակ տունը լքել Բայդենի երդմնակալության օրը

Թրամփը կհրաժարվի Սպիտակ տունը լքել Բայդենի երդմնակալության օրը
17.12.2020 | 16:18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր մի քանի խորհրդականների հայտարարել Է, որ հրաժարվելու Է Սպիտակ տունը լքել ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը՝ տեղեկացնում Է CNN-ը:

Թրամփը քվեատուների կոլեգիայի քվեարկությունից հետո մտադիր չԷ հրապարակորեն ճանաչել պարտությունը ընտրություններում: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, «(պարտության) խոր բացառման պահերին» Թրամփն իր մի քանի խորհրդականների հայտնել Է, որ ինքը կհրաժարվի Սպիտակ տունը լքել Բայդենի երդմնակալության օրը»: Դա անհանգստացնում Է նրա առանձին խորհրդականների, սակայն նրանցից քչերն են հավատում, որ իսկապես կանի:

Դիտվել է՝ 1422

Մեկնաբանություններ