Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Որտե՞ղ է տեղակայվելու Ղարաբաղում մոնիթորինգի ռուս-թուրքական կենտրոնը

Որտե՞ղ է տեղակայվելու Ղարաբաղում մոնիթորինգի ռուս-թուրքական կենտրոնը
05.12.2020 | 00:01

Այս շաբաթ Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են պայմանագիր Ղարաբաղում հրադադարը վերահսկելու համատեղ կենտրոն ստեղծելու վերաբերյալ: BBC-ի ռուսական ծառայությունը փորձել է տեղեկանալ, թե որտեղ է տեղակայվելու կենտրոնը: Երկու ադրբեջանցի պաշտոնյա հայտնել են BBC-ին, որ Մոսկվայի հետ բանակցությունների ժամանակ հիմնականում քննարկվել է կենտրոնի տեղակայման վայրի երկու տարբերակ՝ Գյանջայում կամ Բարդայում, սակայն թուրքական կողմը առարկել է Գյանջայում տեղակայմանը, քանի որ այդ քաղաքը չափազանց հեռու է խաղաղապահների հսկողության գոտուց:

Ռուսաստանի եւ Թուրքիայի ռազմադիվանագիտական շրջանակներում աղբյուրները պարզաբանել են, որ երկու կողմերը պայմանավորվել են դեռեւս չհրապարակել կենտրոնի գտնվելու հստակ վայրը, ուստի անգամ անանունության պայմաններում լրագրողների հետ զրույցում նրանք հրաժարվել են խոսել հստակ վայրի մասին, սակայն մի քանի հուշում են արել: Թուրքիայի հատուկ ծառայությունում աղբյուրը, որն անմիջականորեն հետեւել է բանակցությունների ընթացքին, հայտնել է, որ այն կտեղակայվի ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքից 15 կմ հեռավորության վրա:

Դիտվել է՝ 5388

Մեկնաբանություններ