ԵՄ երկրները պետք է դիտարկեն Թուրքիայի դեմ առավել կոշտ միջոցներ ձեռնարկելու հարցը, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ փաստելով, որ Անկարան մինչ օրս չի հարթել տարաձայնությունները Հունաստանի հետ։
«Մուկն ու կատվի այս խաղը պետք է ավարտվի», - ասել է նա՝ անդրադառնալով Հունաստանին պատկանող ջրերում հետախուզական աշխատանքներ իրականացնելու՝ Թուրքիայի շարունակական փորձերին։ «Մենք այս հարցը կքննարկենք դեկտեմբերի10-ի գագաթաժողովում, և մենք պատրաստ ենք գործի դնել մեր ունեցած բոլոր լծակները», - ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, չբացառելով, որ Միությունը կարող է նաև պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։