Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Պուտինի խոսքերը մտահոգել են իշխանականներին

Պուտինի խոսքերը մտահոգել են իշխանականներին
04.12.2020 | 15:24

«Հրապարակը» գրում է. «ՀԱՊԿ վերջին առցանց վեհաժողովում Հայաստանի վարչապետին աջակցելու ՌԴ նախագահի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել նույնիսկ Նիկոլ Փաշինյանի թիմում։

Պուտինը հայտարարել է․ «Մեր խնդիրն է՝ աջակցել վարչապետ Փաշինյանին ու նրա թիմին՝ խաղաղ կյանքի կարգավորման և որոշումների իրագործման հարցում»։ Իշխանական շրջանակների սթափ և մտածող հատվածում այս հայտարարությունը նոր վախեր է առաջ բերել՝ այդ ի՞նչ հետագա որոշումների մասին է ակնարկում ՌԴ նախագահը։ Նոյեմբերի 9-ի համաձայնագիրն այլևս համարվում է կատարված, դեկտեմբերի 1-ը վերջնաժամկետն էր, երբ թշնամուն հանձնվեց վերջին տարածքը՝ Լաչինը։ Իշխանական շրջանակներում խոր կասկածներ են ձևավորվել, որ Փաշինյանը Պուտինին պետք է վարչապետի պաշտոնում, որպեսզի իրագործի միութենական պետություն ստեղծելու իր կայսրապաշտական նկրտումները։


Արդեն իսկ Ռուսաստանում փորձագիտական մակարդակով խոսվում է Հայաստանի հետ միավորվելու հեռանկարի մասին, որը սեպտեմբերի 27-ից առաջ կհամարվեր ֆանտաստիկայի ժանրից:

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ