ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը
03.12.2020 | 13:37

Այսօր Ալբանիայի նախագահությամբ սկսվումէ ԵԱՀԿ 57 երկրների ԱԳ նախարարների խորհրդի երկօրյա հանդիպումը: Նիստը նախատեսվում էր Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, COVID-19-ի համաճարակի պատճառով պատմության մեջ առաջին անգամ այն կազմակերպվում է տեսակոնֆերանսի ձևաչափով: Դեկտեմբերի 3-ին և 4-ին նախարարները կքննարկեն ԵԱՀԿ տարածքում անվտանգության հարցերի և ճգնաժամերի ամբողջ շարքը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը: ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանը ևս կմասնակցի նիստին՝ ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: Բիգանը մի շարք հարցերի հետ ուշադրություն կհրավիրի Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Նախարարների խորհրդի կարևոր թեմաներից է նաև կազմակերպության գործադիր կառույցների չորս ղեկավարների՝ Գլխավոր քարտուղարի, Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի, Ազգային փոքրամասնությունների գերագույն հանձնակատարի և Լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցչի պաշտոններում թեկնածուների համաձայնեցումը և նշանակումը 3 տարի ժամկետով։

Դիտվել է՝ 1928

Մեկնաբանություններ