ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

ԽՍՀՄ սահմաններով Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, օդանավակայանը մնում է հայկական տարածքում

ԽՍՀՄ սահմաններով Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, օդանավակայանը մնում է հայկական տարածքում
30.11.2020 | 23:06

ԽՍՀՄ սահմաններով Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, բայց օդանավակայանը մնում է հայկական տարածքում՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզկենտրոն Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Կապանի օդանավակայանը մնում է ադրբեջանական վերահսկողության տակ:


Հարցին՝ օդանավակայանը շարունակելու՞ է աշխատել, գործունեությունը վտանգված է, Փարսյանը պատասխանեց, որ ոչինչ չի կարող ասել:
«Դա կապված է, թե ինչ ձևով է ապահովվելու անվտանգությունը»,-ասաց նա՝ նշելով, թե այս պահին այդ հարցով քննարկումներ չկան: Նրա խոսքով՝ Կապանի հեռավորությունը սահմանից 2-3 կմ է լինելու: Հարցին, թե երբ կհստակեցվեն օդանավակայանին առնչվող հարցերը, քաղաքապետը պատասխանեց՝ ժամկետներ չկան, կհստակեցնեն դիվանագետները: Փարսյանն ընդգծեց՝ ըստ պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարության՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են՝ հավելելով, որ այս պահին խոսք չկա, թե վաղը պետք է մոտենան սահմանին կամ սահմանազատման աշխատանքներ պետք է վաղը սկսեն:

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ