ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թրամփը կմասնակցի G20 գագաթաժողովին

Թրամփը կմասնակցի G20 գագաթաժողովին
21.11.2020 | 14:54

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի G20-ի գագաթաժողովին՝ նոյեմբերի 21-22-ը՝ հայտնում է Reuters- ը՝ հղում անելով ամերիկյան առաջնորդի վարչակազմի ներկայացուցչին: Սպիտակ տան գործող ղեկավարը երկու օրերին էլ մտադիր է մասնակցել գագաթաժողովին: Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի նախագահությամբ G20- ի գագաթաժողովը առցանց ձևաչափով է անցկացվելու:

Դիտվել է՝ 1842

Մեկնաբանություններ