ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Պուտինը ՌԴ փոխվարչապետին հանձնարարել է հայկական կողմի հետ քննարկել Ղարաբաղի բնակչությանը ջեռուցմամբ ապահովելու հարցը

Պուտինը ՌԴ փոխվարչապետին հանձնարարել է հայկական կողմի հետ քննարկել Ղարաբաղի բնակչությանը ջեռուցմամբ ապահովելու հարցը
21.11.2020 | 14:44

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին հանձնարարել է հայկական կողմի հետ քննարկել Ղարաբաղի բնակչությանը ջեռուցմամբ ապահովելու մասին հարցը:

«Ալեքսանդր Վալենտինովիչ, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հարցի շուրջ, որ ձմեռ է մոտենում, այնուամենայնիվ, լեռնային տարածք է, և այնտեղ ցուրտ է, և ցրտերն արդեն մոտենում են: Այդ իսկ պատճառով հայկական կողմի հետ խոսելիս այս պահին պետք է հաշվի առնել այդ հարցերը: Խնդրում եմ Ձեզ ուշադրություն դարձնել այդ հարցին», ասել է Պուտինը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության աշխատանքների մասին խորհրդակցության ժամանակ: Նա խնդրել է Նովակին այդ հարցով առանձին զեկույց ներկայացնել:

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ