«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Ռուս-թուրքական կենտրոնի վայրի ու իրականացվելիք խնդիրների քննարկումներն ավարտին են մոտենում

Ռուս-թուրքական կենտրոնի վայրի ու իրականացվելիք խնդիրների քննարկումներն ավարտին են մոտենում
21.11.2020 | 14:33

Մոսկվան և Անկարան շուտով կավարտեն քննարկումները` Ղարաբաղում հրադադարի մոնիտորինգի համատեղ կենտրոն հիմնելու շուրջ: «Ավարտին են մոտենում համաձայնությունները կենտրոնի տեղակայման վայրի և իրականացնելիք խնդիրների շուրջ»,- երեկ նախագահ Պուտինին զեկուցել է ՊՆ նախարարը։


Սերգեյ Շոյգուն նշել է, որ ռուս-թուրքական համագործակցության նպատակն է երաշխավորել կայունությունը և նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը։ «Համատեղ կենտրոն ստեղծելու որոշումը թույլ կտա հուսալի վերահսկողղություն իրականացնել և դիտարկել հրադադարի պահպանման ռեժիմը, ամուր հիմք ստեղծել՝ տևականորեն ձգվող այս հակամարտության կարգավորման համար»,- ասել է ՌԴ ՊՆ նախարարը։ Կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում, ստույգ տեղը հստակ չէ։ Ըստ հաղորդումների՝ հավաքագրելու է կրակի դադարեցման, Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրագործմանը վերաբերող տեղեկություններ, արձանագրելու է հնարավոր խախտումները՝ մշտադիտարկման, անօդաչու թռչող սարքերի, այլ աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա։

Ըստ «Ինտերֆաքսի», ռուս-թուրքական կենտրոնը ոչ միայն արձանագրելու է խախտումները, այլև զբաղվելու է դիմում-բողոքների քննությամբ։ Կրակի դադարեցման շուրջ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության հինգերորդ կետում նշված է, որ նախատեսվում է մոնիտորինգի կենտրոն հիմնել՝ ձեռք բերված համաձայնությունների կատարումը վերահսկելու համար։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ կենտրոնի աշխատանքներին նաև թուրք զինվորականներն են մասնակցելու, ինչի շուրջ նոյեմբերի 11-ին ՌԴ ՊՆ նախարարը հուշագիր է ստորագրել թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ։

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ