ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ռուսաստանը Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցությունը սահմանափակելու համար կարող է միավորվել Հայաստանի հետ

Ռուսաստանը Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցությունը սահմանափակելու համար կարող է միավորվել Հայաստանի հետ
20.11.2020 | 14:53

Ռուսաստանը Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցությունը սահմանափակելու համար կարող է միավորվել Հայաստանի հետ, գրում է The National Interest-ը: Մարկ Էպիսկոպոսը նշում է, որ Ռուսաստանը պատմականորեն ձգտել է նախկին խորհրդային հանրապետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական դեր խաղալ, սակայն Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանն ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի հօգուտ Հայաստանի: Տարիներ շարունակ Ադրբեջանի խորհրդային սպայական կորպուսը աստիճանաբար փոխարինվել է Թուրքիայում ռազմական կրթություն ստացած կադրերով՝ ընդգծելով, որ Բաքուն վերջերս Թուրքիայի խնդրանքով պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին՝ Կրեմլի հետ նրա ենթադրյալ կապերի պատճառով։

«Բաքվի վրա թուրքական ազդեցությունը դուրս է գալիս ռազմական ոլորտից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կառավարությունն անդադար աշխատում է ադրբեջանական հասարակությունում «մեկ ազգ՝ երկու պետություն» պանթուրքական տեսլականը սերմանելու ուղղությամբ՝ պնդելով, որ Թուրքիան և Ադրբեջանը ընդհանուր ճակատագրով են կապված»,- գրում է Էպիսկոպոսը։ Չնայած պաշտոնական Մոսկվան Հայաստանի ռազմական դաշնակիցն է, վերջինս տարիներ շարունակ փորձել է չեզոք միջնորդի դեր խաղալ Երևանի և Բաքվի միջև հակամարտություններում, Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը պահպանելու և Թուրքիային դուրս մղելու համար Ռուսասատանը կարող է միավորվել Հայաստանի հետ։

Դիտվել է՝ 1816

Մեկնաբանություններ