«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Իտալիայի Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Իտալիայի Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը
20.11.2020 | 14:50

Իտալիայի Պիզա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը՝ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։ Պիզայի քաղաքային խորհուրդը խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան, համերաշխություն է արտահայտել հայ ժողովրդին և մտահոգություն է հայտնել էքսպանսիոնիստական նկրտումների առնչությամբ:

Դիտվել է՝ 2788

Մեկնաբանություններ