ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ֆրանսիայի Սենատը կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևը

Ֆրանսիայի Սենատը կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևը
19.11.2020 | 14:40

Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևի օրինագիծը՝ Թվիթերի միկրոբլոգում տեղադրած գրառմամբ հայտնել է «Հանրապետականներ» կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո Ռետայոն: Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընդունած բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն, գործադիրը դրանք ընդունում է ի գիտություն և պարտավոր չէ կատարել:

«Միայն Արցախի Հանրապետության անկախությունը կարող է հուսալիորեն երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու ազատությունները և պաշտպանել թուրքական իսլամիստական էքսպանսիայից», - գրել է Ռետայոն:

Դիտվել է՝ 2301

Մեկնաբանություններ