ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանում առանց բավարար ապացույցների որևէ մեկը չի դատվելու

Հայաստանում առանց բավարար ապացույցների որևէ մեկը չի դատվելու
20.07.2018 | 22:56

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում առանց բավարար ապացույցների ոչ ոք չի դատվելու: Ասուլիսում նա նշեց, որ կառավարության խնդիրը ոչ թե մարդկանց դատելն ու բանտերը լցնելն է, այլ Հայաստանում օրինականության հաստատումը:

«Նույնիսկ եթե ՀՀ գործող վարչապետը նախկինում շատ կոնկրետ քաղաքական հայտարարություն է արել, որ այսինչ անձը հանցագործ է, դա քաղաքական հայտարարություն է: Եթե ուզում եք, որ հանցագործները դատվեն, պետք է համագործակցեք իրավապահ մարմինների հետ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 5647

Մեկնաբանություններ