ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սկսեց իրենի՞ց

Սկսեց իրենի՞ց
20.04.2018 | 00:28

Մի քանի շաբաթ առաջ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը որոշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան: Այս լուրը բավական մեծ աղմուկ բարձրացրեց: Հարցը չշրջանցվեց նաև խորհրդարանում, երբ Սերժ Սարգսյանին վարչապետ էին ընտրում:

«Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը, դիմելով Սերժ Սարգսյանին, ասաց. «Ձեզնից հետո էլի վարչապետ է լինելու, թողեք, թող այդ մարդը գա այնտեղ ապրի: Ինչի՞ եք մնացել էդտեղ, Ազգային անվտանգության շենքի վերևում շենք կար, հիշում եմ, 99-ին ուզում էիք, գայիք այնտեղ, էլի: Ձեզանից առաջ էդքան ղեկավարներ են եղել, եկել, գնացել են, որևէ մեկը չի ցանկացել մնալ: Ինչի՞ եք էն բաներն անում, որ այսօր հանրությունն այս վիճակին լինի»:
Երեկ, առաջին անգամ կառավարության նիստը վարելով, վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվեց առանձնատնից: «Հիմա հանրապետության երրորդ նախագահի բնակարանի խնդիրը լուծելու ժամանակը չէ։ Շնորհակալություն, կառավարության հարգելի անդամներ, բայց այդ հարցին կարող եք անդրադառնալ, երբ այս բազկաթոռին նստած կլինի ուրիշ վարչապետ», - ասել է նա:


Ավելի վաղ ԱԺ-ում նույն հարցի առնչությամբ Սերժ Սարգսյանն ասել էր. «Այդ իրավունքից օգտվել են նախորդ երկու նախագահները: Ես էլ եմ օգտվել: Եթե օրենքով չի հասնում, կարող եմ վերադարձնել: Բայց եթե հասնում է, կարող եք շնորհավորել, որովհետև, բոլոր դեպքերում, ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»։


Մնում է հավելել, որ եթե այսօրվա ներքաղաքական լարվածության ֆոնին կառավարության ղեկավարը հաշվի է նստում ընդդիմության հնչեցրած քննադատության հետ, կարելի է հուսալ, որ երկրում նոր իրավիճակի հիմք է դրվում։ Ինչպես ասում են՝ վերջը լավ լինի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ