ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վիգեն Սարգսյան. Պատերազմը չի սկսվում ու ավարտվում փաստաթղթերով

Վիգեն Սարգսյան. Պատերազմը չի սկսվում ու ավարտվում փաստաթղթերով
02.04.2018 | 13:45

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել է մոմավառություն Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի այգու՝ Արցախյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված խաչքարի մոտ։ Ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, հոգևոր այրեր: «Վստահաբար, այսօր այստեղ եկած երիտասարդները որպես սգացողներ չեն զոհված ընկերների շիրմի վրա: Եկել են որպես ազգ-բանակի զինվորներ՝ իրենց վստահությունը արտահայտելու, իրենց պատրաստակամությունը հայտնելու, պայքարելու մեր արժեքների, արժեհամակարգի համար: Դա է ամենամեծ դասը այսօրվա և ապրիլյան պատերազմի»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:


Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի հիմնական դասն ու խորհուրդը այն է, որ պատերազմները ոչ սկսվում, ոչ ավարտվում են ստորագրված փաստաթղթերով կամ կնքված պայմանագրերով, դրանք երկար դարերի պայքար են՝ ժողովրդի պայքար, որը միշտ արարել է իր հողում, արարել որպես առաջին քրիստոնյա պետություն, որպես ուրույն արժեհամակարգ կերտած ժողովուրդ: Այդպիսի ժողովրդի պայքարը հարատև է: «Ղարաբաղյան պատերազմը և արցախյան պայքարը ընդամենը մեկ դրվագ է մեր շատ ավելի երկար պատմության, և ապրիլյան պատերազմի հիմնական դասն այն է, որ մենք պետք է այդ պայքարն ընդունենք որպես կենսակերպ, և ոչ որպես մեկ մարտ կամ մեկ պատերազմ, որը ավարտվում է ժամանակի մեջ խաղաղության պայմանագրով, իսկ ամենածանր, ամենադժվար պատերազմն անգամ ավարտվում է կնքված փաստաթղթերով, պայմանագրերով, այլ՝ կենսակերպ: Եվ այդ կենսակերպը հենց ազգ-բանակ լինելու կենսակերպն է, երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտի իր տեղը երկրի պաշտպանության գործում»,-նկատել է նախարար Սարգսյանը:

Բանակաշինությունը, ըստ նրա, մի գործընթաց է, որը երբեք չի կարող բավարարել նրանց, ովքեր պատասխանատու են այդ գործընթացի համար. միշտ պետք է աշխատել՝ ավելիի հասնելու համար:

Դիտվել է՝ 3034

Մեկնաբանություններ