ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը իր մտահոգությունները փոխանցել է Կոնգրես ու Սպիտակ տուն

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը իր մտահոգությունները փոխանցել է Կոնգրես ու Սպիտակ տուն
31.01.2017 | 23:08

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել՝ խորհուրդ տալով Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի հայերին, որ ԱՄՆ-ի քաղաքացիություն չունեն, առայժմ դուրս չգալ ԱՄՆ-ից, մինչև Դոնալդ Թրամփի սահմանած արգելափակումների ողջ ծավալն ու բնույթը դառնան առավել հստակ։


«Որպես հայկական ծագումով ամերիկացիների՝ հպարտ ներգաղթյալների համայնք, որոնցից շատերը սերում են Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքներից՝ արմատներ ունենալով Սիրիայում, Իրաքում, Իրանում և հրամանագրում նշված այլ երկրներում, մենք շարունակում ենք խորապես մտահոգված մնալ այս նոր սահմանափակումների բարոյական, իրավական և մարդասիրական հետևանքների առնչությամբ»,- հայտարարել է Հայ դատի հանձնախումբը՝ ընդգծելով, որ իր մտահոգությունները փոխանցել է Կոնգրեսի երկու խմբակցություններին, Սպիտակ տան վարչակազմին։

Դիտվել է՝ 2502

Մեկնաբանություններ