ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Իվանիշվիլին կստանա Վրաստանի քաղաքացիություն

Իվանիշվիլին կստանա Վրաստանի քաղաքացիություն
17.10.2012 | 11:28

Վրաստանի վարչապետի թեկնածու, «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին կստանա վրացական քաղաքացիություն։ Սաակաշվիլու մամուլի քարտուղարի խոսքով՝ Վրաստանի նախագահի համապատասխան հրամանագիրն ուժի մեջ կմտնի այն պահից, երբ դադարեցվի Իվանիշվիլու ֆրանսիական քաղաքացիությունը։
Իվանիշվիլին դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին է դիմել Վրաստանում Ֆրանսիայի դասպանատուն՝ իր քաղաքացիությունը դադարեցնելու խնդրանքով։ Հիշեցնենք, որ նա զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից մեկ տարի առաջ՝ այն բանից հետո, երբ հայտարարեց կուսակցություն ստեղծելու և քաղաքականությամբ զբաղվելու մասին։

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ