-
08.10.2017|
20:45
Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին և նրա տիկնոջը Արիանա Կաոիլիին:
-
05.10.2017|
01:19
Անդորրայում շարունակվում է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը: Այսօր քննարկման գլխավոր հարցը եղել է բնապահպանական անվտանգության ապահովումը: ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը իր ելույթում նշել է, որ Հայաստանում նկատելի առաջընթաց կա` հատկապես «Օրհաս» կենտրոնների լայն ցանցի և ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի հետ համագործակցելով:
-
04.10.2017|
17:51
Հոկտեմբերի 4-ին ԳԴՀ դեսպանության «Երեք երկիր, մեկ լեզու» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ DAAD-ն (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը) կազմակերպեց տեղեկատվական միջոցառում՝ «Ուսումը Գերմանիայում» խորագրով:
-
04.10.2017|
13:15
Հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Հայաստանում կնշվի «Սպարապետի օրը»։ Խնձորեսկում կայանալիք տոնակատարության շրջանակում տարբեր հարթակներում տեղի կունենան մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, Խնձորեսկի կախովի կամրջի երկարությամբ կանգնած կատարողները դհոլ-զուռնայով կազդարարեն միջոցառման մեկնարկը:
-
02.10.2017|
00:09
Կրետե կղզում կայացել է ՈՒղղափառ ու Արևելյան ուղղափառ եկեղեցիների և Սուրբ գրքի միացյալ ընկերության հանդիպումը` տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից, որի հաղորդագրության մեջ նշված է. «19-էն 21 Սեպտեմբեր 2017-ին, Յունաստանի Կրետէ կղզիին մէջ տեղի ունեցաւ ՈՒղղափառ ու Արևելեան ՈՒղղափառ եկեղեցիներու և Սուրբ Գիրքի Միացեալ Ընկերութեան մնայուն յանձնախումբին հանդիպումը։ Սոյն ժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսութենէն մասնակցեցաւ Գերշ. Տ. Եզնիկ Արք. Պետրոսեանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութենէն՝ Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեանը։
-
01.10.2017|
18:25
Հայ եկեղեցին նշում է Սբ Գևորգի և Վարագա Սբ Խաչի տոնը:
Սբ Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ էր: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում արժանացել է հազարապետության պատվին:
-
30.09.2017|
23:52
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանը ամուսնացավ Արիանա Կաոիլիեի հետ: Նրանց պսակադրության արարողությունը կայացել է Սաղմոսավանքում:
-
30.09.2017|
16:34
Սեպտեմբերի 29-ին ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը և ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Ազգային ժողովում հանդիպել են Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի բնակիչների հետ:
-
29.09.2017|
02:15
Լրանում է Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 100-ամյակը: Այդ առթիվ ՌԴ կոմունիստական կուսակցությունը գնահատում է իր այն կուսակիցներին, ովքեր այս տարիներին իրենց ներդրումն են ունեցել կուսակցական գաղափարները տարածելու գործում: Հայաստանի կոմկուսի նախկին քարտուղար Ռուբեն Թովմասյանը ևս պարգևատրվել է հեղափոխության 100-ամյակի մեդալով: Նրան այդ պատվին արժանացրել է ՌԴ ԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովը:
-
27.09.2017|
12:56
Երեկ լուր տարածվեց, որ Աստրախանի շրջանի «Կապուստին Յար» զորավարժարանում Ռուսաստանի զինուժն անցկացրել է РС-12М «Тополь» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում՝ մարտական լուսավորմամբ։ Հրթիռը ճշտությամբ խոցել է պայմանական նշանակետը Ղազախստանի «Սարը-Շագան» զորավարժարանում։