Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Ասում են...

Ասում են...
17.06.2008 | 00:00

Մեր աղբյուրների տեղեկացմամբ` արդեն տևական ժամանակ է լուրջ հակասություններ են առաջացել քոչարյանամերձ շրջապատի որոշ անդամների և Սերժ Սարգսյանի մտերիմների միջև: Տարաձայնությունների հիմնական պատճառներից մեկն էլ ,քոչարյանամետե պաշտոնյաներին աշխատանքից հեռացնելու հանգամանքն է: Հերթական կռվախնձորը ՀՀ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնն է, որը Քոչարյանը ,հորով-մորովե անելու անդուլ ցանկություն ունի: Այնինչ Քոչարյանի` Սարգսյանի կառավարությունում ևս մի ,աչք ու ականջե ունենալուն դեմ է հենց գործող նախագահը, ով այդ պաշտոնում տեսնում է միմիայն իր թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանին: Օրերս նաև թեժ ,ռազբորկաե է տեղի ունեցել Վ. Ղազարյանի և Ռ. Քոչարյանի մերձակա շրջապատի միջև: Ըստ մեր աղբյուրի` սուր վիճաբանության պատճառներից մեկը կրկին ըղձալի պաշտոնն է եղել:

Դիտվել է՝ 7202

Մեկնաբանություններ