Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Քեյթ Միդլթոնը՝ թագուհի

Քեյթ Միդլթոնը՝ թագուհի
31.12.2012 | 11:53

Մեծ Բրիտանիայի գեղեցկության թագուհի երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Քեմբրիջի հերցոգուհի Քեյթ Միդլտոնը, արքայազն Ուիլյամսի կինը: Նրա քույրը` Պիպան, երկրորդից նահանջել է հինգերորդ հորիզոնականը: Մեծ Բրիտանիայի քաղաքացիների քվեարկությամբ լավագույն հնգյակում են ամերիկացի երգչուհի, դերասանուհի և ֆոտոմոդել Նիկոլ Շերզինգերը, յոթնամարտում օլիմպիական չեմպիոնուհի Ջեսիկա Էնիսը, դերասանուհի, հեռուստահաղորդավար և ֆոտոմոդել Հոլլի Ուիլոբին: Գեղեցկուհիների լավագույն տասնյակում են երգչուհի, պարուհի, դերասանուհի և մոդել Շերիլ Քոուլը, օլիմպիական չեմպիոնուհի հեծանվավազքում Վիկտորիա Պենդլտոնը, Ուելսցի մեցցո սոպրանո Քեթրին Ջենկինսը, երգչուհի և երգերի հեղինակ Ջեսի Ջեյը, դերասանուհի Հելեն Ֆլանագանը:

Քեմբրիջի 30-ամյա հերցոգուհին շարունակում է գլխավորել իր երկրի գեղեցկուհիների ցանկը` վերջին մի քանի տարիներին արքայազնի տիկնոջ պարբերաբար տպագրվող լուսանկարները նկատելի տպավորություն են ունենում կանանց վրա: Նաև` տղամարդկանց:

Դիտվել է՝ 2449

Մեկնաբանություններ