ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Զինվորականներից ու տնտեսվարողներից հետո հաջորդ «անբարեխիղճներն» ովքե՞ր են լինելու

Զինվորականներից ու տնտեսվարողներից հետո հաջորդ «անբարեխիղճներն» ովքե՞ր են լինելու
16.03.2024 | 17:02

Դրամի փոխարժեքը բարձրացրին, ու հիմա բողոքում են այլ երկրների համեմատ անմրցունակ լինելուց, մասնավորապես՝ ՏՏ-ն։ Բայց քպականները ՔՊ չէին լինի, եթե այս ամենի մեջ չմեղադրեին տնտեսվարողներին՝ անբարեխիղճները տների ու ծառայությունների գները թանկ են պահում։ Բայց սրանով չեն սահմանափակվում ու պատրաստվում են երկրորդ հուժկու հարվածը հասցնել՝ վերացնում են բանկային գաղտնիքը։ Սրա հետևանքով ոչ միայն բիզնեսները, այլ անհատներն էլ են խուսափելու մեր երկրի հետ գործ ունենալուց։

Տեսնենք զինվորականներից ու տնտեսվարողներից հետո հաջորդ «անբարեխիղճներն» ովքե՞ր են լինելու։

Սրանց ՏՏ-ի մասին քննարկումը նման է շամպունի գովազդի՝ 3-ը 1-ում։ Մեկ քննարկման մեջ տեղավորում են ՏՏ մոդելի, գործիքակազմի ու ռեսուրսների հարցերը։ Առանց ՏՏ զարգացման մոդել ընտրելու՝ ցանկանում են միլիարդների գործարք կնքել ու բյուջեից համատարած սուբսիդավորում հատկացնել։

Որպես ՏՏ-ի զարգացման ցուցանիշ ընդունելոով միայն ՀՆԱ-ն՝ ցանկանում են շարունակելով հինը՝ սոֆթա-աութսորսային մոդելի քանակական աճով ապահովել ոլորտի ընդհանուր աճը։ Բայց այս մոդելն ունի 2 թերություն. առաջինը՝ նրա արտադրողականությունը ցածր է, և երկրորդը՝ պահանջում է զուտ ՏՏ մասնագիտություններ ունեցող մարդկանց մեծ քանակ։ Իսկ մեզ մոտ բնակչության 1.5%-ը արդեն ներգրավված է այդ գործում, որը մեծ ցուցանիշ է և աճի տեղ գրեթե չունի։

Հայկական ՏՏ-ի թիվ մեկ խնդիրը քանակականը չի, այլ որակականն է։ Մեզ մոտ հարաբերականորեն քիչ են Deep Tech ընկերություններն ու մասնագետները։ Մյուս կողմից էլ, շատ փոքր է կիբեռ-ֆիզիկական հատվածը՝ մեծ մասը Pure Soft է։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2948

Մեկնաբանություններ