ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Սիրում է հարմար պահի հանրային աղմուկ ապահովել և ուշադրություն շեղել

Սիրում է հարմար պահի հանրային աղմուկ ապահովել և  ուշադրություն շեղել
17.09.2023 | 08:02

Թերևս, գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե արձանագրեմ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ հանրային գիտակցության վրա ազդեցության համար մշակվել է ընթացակարգային միֆերի շարք, որը հաջողությամբ աշխատել է վերջին 5 տարիների ընթացքում։ Այս միֆերից առանցքայիններից մեկը Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծված միֆերի տրցակն է, որը Փաշինյանի ձեռամբ պարբերաբար «խոդի» է գցվում՝ փորձելով հերթական հարմար պահին դեմոնիզացնել ՀՀ երրորդ նախագահին։ Բոլորիս է հայտնի, որ Նիկոլն իր տեսակով այնպիսին է, որ կարողանում է հեշտությամբ մանիպուլացնել հանրությանը՝ փայլուն պատկերացնելով, թե հանրային դիսկուրսում ինչ օրակարգեր կարելի է ներդնել ու կիրառել։

Շատերի մոտ այսօր էլ հարց է առաջանում՝ եղե՞լ են նախորդ իշխանությունների ժամանակ թերություններ, սխալներ ու բացթողումներ: Պատասխանը միանշանակ է՝ իհարկե եղել են, ու դրանք քիչ չեն: Սակայն հարցն այն է, որ որոշակի շրջանակներ, այդ թվում՝ ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, տարիներ շարունակ մանիպուլյացիայի, կեղծ տեղեկություններ շրջանառելու ճանապարհով նշյալ բացթողումները ճոխացրել ու «բազմապատկել» են՝ ձևավորելով միֆեր, որոնց հանրության մի հատվածն այսօր էլ դեռ կուրորեն հավատում է:

Ըստ էության, գործող իշխանությունները դեռևս մինչև այժմ շարունակում են նախկին իշխանություններին մեղադրել տարբեր բացթողումների մեջ, այնինչ, իրենք ամբողջովին ձախողել են ամենակարևոր հարցը՝ պետության անվտանգության ապահովումը․ այսօր միանշանակ է, որ կասկածի տակ է դրված պետականության գոյության հարցը։

Ինչպես վերևում նշեցի՝ երկրում պետական կարգը տապալելուց հետո Նիկոլի թիվ մեկ թիրախը նախագահ Սրագսյանն էր, իսկ ավելի կոնկրետ՝ Ապրիլյան պատերազմը։ Շատերս ենք հիշում, երբ 2016-ին ԱԺ ամբիոնից Փաշինյանը բղավում էր, որ «տանկերում դիզվառելիք չի եղել», «զինվորները կռվել են բահերով», «պատերազմը հրահրել է ՌԴ-ն՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար»։

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող, այսպես կոչված, քննիչ հանձնաժողովը, որը Նիկոլի գրպանի գործիքն էր, ինչպես այսօր՝ 44-օրյայի քննիչ հանձնաժողովը, այդպես էլ չկարողացավ հաստատել Փաշինյանի և նրա մանկլավիկների կողմից հնչեցրած միֆերը: Ավելին, ոչ մասնագիտական հանձնաժողովին պետք եկավ մի տարի ժամանակ, որպեսզի գան այն եզրահանգման, որ ՊԲ-ն Ապրիլյան պատերազմի ժամանակ ո՛չ սպառազինության, ո՛չ սննդի, ո՛չ էլ վառելիքի խնդիր չի ունեցել: Եթե ընդհանրական, ապա մի շարք միֆեր պարզապես հօդս ցնդեցին, այդ թվում՝ դավադրությունների մասին միֆերը: Պարզ դարձավ, որ այդ օրերին զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրն ամբողջությամբ կատարել են, և պետք է վստահեին զինվորին, սպային, քանի որ կանգնեցվել էր հակառակորդի լայնածավալ հարձակումը։ Այս թեման աստիճանաբար դուրս եկավ փաշինյանական խոսույթից։

Ինչքան էլ այսօր Փաշինյանն ու իր խունտան փորձեն կասկածի տակ դնել Ապրիլյանի հաղթանակը, հայտարարելով, թե «արդյո՞ք այն հաղթանակ էր», լկտիաբար տիրաժավորել, որ հայկական կողմն է խնդրել կանգնեցնել պատերազմը, սրանք ընդամենը նիկոլական ստի ու կեղծիքի հերթական «պորցիաներն» են՝ դատարկություն։

Մեկ այլ հայտնի միֆ, որը նույնպես սիրում է օգտագործել Նիկոլը, այսպես կոչված, «Բադեն-Բադեն» լեգենդն էր, ըստ որի, Սերժ Սարգսյանը «միլիոններ է ծախսում կազինոներում»։ Նշեմ, որ այս թեզը իշխանության փեշի տակ ծվարած նախկին աբիժնիկների ամենաշատ տիրաժավորած պնդումներից էր։ Գալով իշխանության՝ Նիկոլը հանձնարարեց, և իր ձեռքի գործիք «Փաստերի ստուգման հարթակ» կոչվող «ցեխը» հետաքննություն սկսեց։ Այսպիսով, 2021 թվականի սեպտեմբերի 15-ին նշված «ցեխը» հետաքննություն էր հրապարակել, ըստ որի, Սարգսյանը պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ամեն տարի կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին մեկնել է գերմանական Բադեն-Բադեն։ Հետաքննության համաձայն՝ Սարգսյանը պաշտոնավարման տասը տարիների ընթացքում գերմանական առողջարանային այդ քաղաք է մեկնել ավելի քան 16 անգամ։ Օրերս հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է։

Ըստ էության, պետք է հստակ արձանագրենք, որ մենք ականատես եղանք Փաշինյանի ուղղորդմամբ ու հանձնարարականով «կարված» հերթական շինծու քրեական վարույթին․ սա նրա ձեռագիրն է, քանի որ Նիկոլը սիրում է հարմար պահի հանրային աղմուկ ապահովել կամ, հակապետական ու հակահայկական քայլն անելուն զուգահեռ, հանրային ուշադրություն շեղել։

Վերջաբանի փոխարեն․ մի քանի օր առաջ նիկոլական պատգամավորներից մեկը հպարտորեն հայտարարել էր, թե «մենք մեր քաղաքական կյանքը սկսել ենք Նիկոլ Փաշինյանի հետ, ավարտելու ենք նրա հետ»։ Այս առիթով, թերևս, հավելեմ՝ երեկ քարոզարշավի երթի ժամանակ Նիկոլի հետ առաջին շարքերում քայլում էին կիսամարդիկ, դասական տականքներ, և քչերդ գիտեք, բայց դրանց միակ դրդիչ ուժը վախն է։ Միանշանակ էդ կիսատները փայլուն գիտեն, որ հենց կորցնեն իշխանությունը, իրենց ճակատագրում հետաքրքիր փոփոխություններ տեղի կունենան։ Այլ բառերով՝ լինելով սրբապիղծ և «конченый», նրանք, հանուն ազգակործանի, պատրաստ են ամեն ինչի, միայն թե մի քիչ էլ ձգեն։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3223

Մեկնաբանություններ

դարձ կապ