ՌԴ, Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԼՂ հակամարտության վերջին սրմանը՝ հայտնելով, որ իսրայելական «Լև Յեհուդի» («Հրեական սիրտ») կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել Գերագույն դատարան՝ պահանջելով անմիջապես դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը: Հայցի մասին նախօրեին և այսօր գրում են իսրայելական լրատվամիջոցները: Դատական հայցը ՊՆ նախարար Բենի Գանցի և ՊՆ արտաքին կապերի բաժնի պետ Ռահել Հենի դեմ է ներկայացվել:
Հայցի համար հիմք է ընդունվում, որ այսօր Ադրբեջանը վերածվել է Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից բերված ահաբեկիչների հավաքատեղիի և այն, որ Ղարաբաղում տեղի է ունենում հայ բնակչության ցեղասպանություն, որին անուղղակիորեն կապված է Իսրայելը: