Ոչ միայն աշխարհահռչակ երգիչ, այլև աշխարհահռչակ համասեռամոլ, այլասերված Էլթոն Ջոնի ընկեր, բարեկամ, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը վերոնշյալ գործողությունը կատարել է Էլթոն Ջոնին Երևանում պատվելուց, մեծարելուց 2 տարի անց, իսկ ավելի որոշակի հունիսի 24-ին, ժամը 00:47-ին ստորագրելով փաշինյանական իշխանության կողմից իրեն ներկայացված հակասահմանադրական օրենքը:
Հաստատ չեք ասի, չէ՞, որ Էլթոն Ջոնը գեյ չէ, հավանաբար չկա մեկը, որը չիմանա այդ մասին, բայց եթե ձեզանից ոմանք կասկածի տակ դնեն Էլթոն Ջոնի և Արմեն Սարգսյանի մտերմությունը, խորհուրդ կտանք ծանոթանալ «Արմենպրես» լրատվական գործակալության դեռ 2018 թ. մայիսի 28-ի (Հանրապետության տոնի օրը…) «Հայաստանում շատ հուզիչ ու ոգեշնչող փոփոխություններ են տեղի ունենում. Էլթոն Ջոն» վերտառությամբ հետևյալ հրապարակմանը.
«Հայաստանում շատ հուզիչ և ոգեշնչող փոփոխություններ են տեղի ունենում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հայաստանից հեռանալուց հետո Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայտնի բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը:
Հրապարակելով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ արված լուսանկարը՝ երաժիշտը գրել է. «Մեծ պատիվ է նման ջերմ հյուրընկալության արժանանալ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Այս հրաշալի երկրում շատ հուզիչ ու ոգեշնչող փոփոխություններ են տեղի ունենում: Շնորհակալ եմ բոլորին` Դևիդին և ինձ նման կերպ ընդունելու համար»:
Հիշեցնենք նաև, որ Էլթոն Ջոնը 2018 թ. մայիսի 26-ին Հայաստան էր ժամանել Արմեն Սարգսյանի հրավերով և իր ամուսնու` Դևիդ Ֆըրնիշի հետ (եթե Դևիդն ամուսինն է, ուրեմն Էլթոն Ջոնը կինն է, այսինքն` պասսիվ արվամոլ), ընթրել Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ: Արմեն Սարգսյանի մոտ Էլթոն Ջոնի արժանացած նույն ջերմ հյուրընկալության առնչությամբ Armeniasputnik.am-ը գրել է, որ «Հայաստանի նախագահի նստավայրում Էլթոն Ջոնի դիմաց դրել են մեծ ափսեներ` տարբեր ուտելիքներով», և որ Էլթոն Ջոնը Instagram–ի իր էջում գրել է. «Շնորհակալություն նրանց, ում շնորհիվ ես և Դևիդը մեզ այդքան ցանկալի հյուրեր ենք զգացել»:
Արմեն Սարգսյանը Հայաստանում ԼԳԲՏ-ների համար որոշ աշխատանք կատարելու, այդ առումով նաև մարդկանց մտածելակերպը փոխելու հույս հայտնած Էլթոն Ջոնին համարել է իր բարեկամը և մեծ մտավորական:
Ոմանք, ովքեր ծանոթ են վերոնշյալին, գուցե տարակուսեն` լավ, իսկ ինչու՞ հիմա հիշեցիք ու հիշեցրիք այս ամենը: Շատ պարզ պատճառով: Հունիսի 22-ին փաշինյանական իշխանությունը (կա՞ն մարդիկ, որոնք կարծում են, թե առանց Փաշինյանի գիտության և կամոք…) կատարեց Սահմանադրական դատարանը զավթելուն, այսինքն` ՀՀ Սահմանադրական կարգը տապալելուն նպատակաուղղված հերթական հակասահմանադրական քայլը, որի նպատակը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և երեք այլ դատավորի ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ժամկետից շուտ պաշտոնանկ անելը, յուրային ու սեփական կամքը կատարելու պատրաստ ՍԴ նախագահով ու դատավորներով փոխարինելն է: Հենց այդ նպատակով է, որ «Ազգային ժողով» կոչվածն ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխություններ նախատեսող օրենքը, որը, որպեսզի իրավական ուժ ստանար, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը, ինչպես նախատեսված է ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածով, դեռ պետք է ստորագրեր:
«Ազգային ժողով» կոչվածը, սակայն, գրեթե միաժամանակ ընդունել է հակասահմանադրական մեկ այլ օրենք, որով նախատեսված է առանձին օրենքներ չներկայացնել ՀՀ նախագահի ստորագրմանը, ինչը նշանակում է, որ դրանք միանգամից իրավական ուժ են ստանում Աժ-ի կողմից ընդունվելուց ու հրապարակումից հետո: Եվ ահա, հունիսի 24-ի գիշերը ժամը 00:47-ին ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը, որքան էլ մեծ լինի խայտառակությունը, ստորագրել է վերոնշյալ հակասահմանադրական փաստաթուղթը և, որպես ՀՀ նախագահ, կնքել իր քաղաքական մահկանացուն: Դա միաժամանակ նշանակում է, որ վերոնշյալ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրենքը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողի ստորագրմանը չի ներկայացվելու և միանգամից իրավական ուժ է ստանալու պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Վերոնշյալի կապակցությամբ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հունիսի 24-ին իր ֆեյսբուքյան էջում Արմեն Սարգսյանի ինքնաոչնչացման մասին «Հրաժեշտ նախագահին» վերտառության ներքո գրել է մասնավորապես հետևյալը.
«Արմեն Սարգսյանին առաջին անգամ հանդիպել եմ Լոնդոնում: Տպավորությունս դրական էր. կիրթ, գիրք կարդացած մարդ, անգամ քննարկեցինք Օքսֆորդում Սամվելի անգլո-ամերիկյան պեոզիայի թարգմանության օրեր անենք: Անկեղծ տպավորված էի, որ համատարած էս մարտնչող տգիտության մեջ կա մարդ, ում հետ կարող ես խոսել Ջոն Դոնից և Սիլվիա Փլաթից:
ՈՒ արդեն հասկացաք, որ ես իմ մեծ լուման ունեմ Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում կողմ քվեարկելու հարցում:
Սատիրիկ Կնիշևն ասում էր` կան մարդիկ, որոնց ինտելիգենտությունն օգտագործելուց առաջ նրանց, ինչպես շշի տարան, պետք է թափահարել:
Իր նախագահության ողջ ընթացքում Արմեն Սարգսյանն իրեն պահեց լեգիոների նման, ում կապը Հայաստանի և հայ ժողովրդի հետ ամրագրվում էր բացառապես անձնագրում ազգության մատնանշմամբ: Արմեն Սարգսյանը առնվազն մի քանի ոսկե հնարավորություն ուներ ապացուցելու, որ տարբերվում է ղեկավարման գեղցի և հիստերիկ տեսակից: Արմեն Սարգսյանը յուրաքանչյուր անգամ բաց թողեց քինախնդիր գեղցիներից ու էժանագին չտեսներից տարբերվելու իր շանսը:
Երբ մեր հասարակությունը անխնա բաժանվում էր սևերի ու սպիտակների, երբ եղբորը հանեցին ու շարունակում են հանել եղբոր դեմ, երբ երկրի կառավարումը իջեցված է քաղաքական հաշվեհարդարների մակարդակի, Արմեն Սարգսյանը կարող էր գոնե փորձ անել կասեցնելու էս համատարած բարոյական ապոկալիպսիսը, որի դիմաց Հայաստանը առաջիկայում շատ թանկ գին է վճարելու: Արմեն Սարգսյանն ընտրեց դիտորդ լեգիոների կարգավիճակը, ում համար կարևորն իր բիզնեսների առողջական և ֆինանսական վիճակն է:
Արմեն Սարգսյանն ընտրեց անբարո ճանապարհներից ամենաեղկելին` վախկոտ դասալիքի ճանապարհը, ամեն օր կիլոմետրերով լքելով իրեն վստահված դիրքերն ու բամբուկի շյուղի պես ճկվելով իրեն ամեն օր նվաստացնողի և իրենից վաղուց արդեն անգլիական հարած պուդինգ սարքածի առաջ:
Երեկ Հայաստանի դե յուրե նախագահ Արմեն Սարգսյանին անցկացրեցին նվաստացման հերթական ծեսի միջով. ստիպեցին գիշերը ժամը 12 անց 47 րոպեին ստորագրել Սահմանադրական փոփոխությունները ստորագրելուց նախագահին, այսինքն` ինքն իրեն այդ լիազորությունից զրկելու օրենքի նախագիծը: Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ժամը 12 անց 47 րոպեին ստորագրեց սեփական ինքնաոչնչացման արձանագրության տակ ու սեղմեց ինքնաոչնչացման պուլտը:
Հայաստանի Հանրապետությունը նախագահ չունի ոչ միայն դե ֆակտո, այլ նաև արդեն դե յուրե:
Ակադեմիկոս Լիխաչովն ասում էր` «շատերը կարծում են ինտելիգենտ մարդը նա է, ով շատ գրքեր է կարդացել, շատ ճանապարհորդել է, լավ կրթություն է ստացել։ Ոչ, ինտելիգենտությունը անտարբեր չլինելու և իրականությանն ադեկվատ արձագանքելու մեջ է»։ Ակադեմիկոս Լիխաչով, դուք միանգամայն իրավացի եք»:
Անդրադառնանք Նաիրա Զոհրաբյանի այն մտքին, թե «ստիպեցին գիշերը ժամը 12 անց 47 րոպեին ստորագրել Սահմանադրական փոփոխությունները ստորագրելուց նախագահին, այսինքն` ինքն իրեն այդ լիազորությունից զրկելու օրենքի նախագիծը»: Ստիպե՞լ են, թե՞ սիրահոժար է ստորագրել… Կարծում ենք, սիրահոժար, քանի որ տվյալ ստորագրությամբ ճանապարհ է բացվում Արմեն Սարգսյանի ընկերոջ` Էլթոն Ջոնի ակնկալած, Հայաստանում արվամոլների և բոլոր մյուս այլասերվածների համար լայն իրավունքներ ապահովող Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար: Բա որ չստորագրեր և Էլթոն Ջոնը նեղանա՞ր իրենից… Միկրոֆոնը վերցներ և ամբողջ աշխարհով մեկ հայտարարեր, որ ինքը 2018 թ. մայիսին սխալվել է` հայտարարելով, թե Հայաստանում շատ հուզիչ ու ոգեշնչող փոփոխություններ են տեղի ունենում… Դրա տակից Արմեն Սարգսյանն էլ ինչպե՞ս էր դուրս գալու, դրանից հետո էլ ինչպե՞ս էր Անգլիա-մանգլիա գնալու, Էլթոն Ջոնի ու նրա ամուսնու երեսը տեսնելու, նրանց հետ սեղան նստելու, մի պառառ հաց կամ իր սիրած պաղպաղակն ուտելու… Սրանք հարցե՞ր են, չէ՞, լո՜ւրջ հարցեր…
Պարզ է, որ վերոնշյալ ստորագրությամբ Արմեն Սարգսյանն ինքն իրեն զրկել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրենքը չստորագրելու կամ այն ՍԴ ուղարկելու սահմանադրական լիազորությունից, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ հրապարակումից հետո իրավական ուժ ստանալով, «ՀՀ Սահմանադրության փոփոխություններ» օրենքը փաշինյանական իշխանությանը հնարավորություն է ընձեռելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և երեք այլ դատավորների օրենքի ուժով պաշտոնանկ անել, հասնել նրանց պաշտոններում իշխանությունների կամքը կատարելու պատրաստ ՍԴ նախագահի ու դատավորների նշանակման: Իսկ ինչու՞…
Ինչու՞ է Սահմանադրական դատարանի զավթման խնդիրն այնքան կարևորվել, որ փորձ էր արվում այն լուծել նույնիսկ հանրաքվեի միջոցով, և հանրաքվեում «Այո»-ի հաղթանակի օգտին մինչև իսկ նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում անձամբ Փաշինյանն ու փաշինյանականները քարոզարշավ էին ծավալում։ ՍԴ նախագահի և երեք դատավորների պաշտոնանկությունը մեր երկրին ոչինչ չի տալու թե՛ ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի, թե՛ արտաքին ու ներքին քաղաքական իրավիճակի, թե՛ պառակտված մեր հասարակության բարոյահոգեբանական վիճակի բարելավման առումով, ընդհակառակը` այս վերջինի և ներքաղաքական իրավիճակի վրա ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենալու:
Փաշինյանն ու փաշինյանական իշխանությունը վերոնշյալ նպատակին այդպես մոլեռանդորեն ձգտում են ընդամենը երկու պատճառով. մեկը ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին առնչվող ՍԴ-ի հնարավոր կամ ենթադրելի որոշումն է (Քոչարյանի՛, որից այդքան վախենում են Փաշինյանն ու փաշինյանականները), մյուսը հակասահմանադրական Ստամբուլյան կոնվենցիայի` ՀՀ Սահմանադրությանը չհակասելու վերաբերյալ որոշման կորզումն է ՍԴ-ից, որից հետո միայն Փաշինյանի գլխավորած կառավարությունն այն կարող է ներկայացնել «Ազգային ժողով» կոչվածի վավերացմանը (եթե կոնվենցիան հասնի ԱԺ, այն իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների գերակշիռ քվեներով վավերացվելու է, ինչպես մինչ այդ ընդունվել են հակասահմանադրական օրենքները):
Քանի դեռ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է, դատավորների թվում են նաև Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը, ՍԴ-ն Ստամբուլյան կոնվենցիան, եթե այն ներկայացվի իրեն, ճանաչելու է հակասահմանադրական, դրա համար էլ փաշինյանական իշխանությունը նույնիսկ հակասահմանադրական ճանապարհով փորձում է հասնել ՍԴ-ի ներկայիս կազմի փոփոխությանը:
Գիշերը վերոնշյալ հակասահմանադրական փաստաթուղթը ստորագրելով ու ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի իմպերատիվ (պարտադիր կատարման ենթակա) պահանջի («Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը») կոպիտ խախտում թույլ տալով և Հայաստանում ԼԳԲՏ-ների փափագած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար ճանապարհ հարթելով, Արմեն Սարգսյանը գոհացրել իր ընկեր Էլթոն Ջոնին, ինչպես նաև իրար հետ սերտ դաշինք կազմած ու սերտ կապեր ունեցող Հայաստանի և ողջ աշխարհի այն բոլոր այլասերվածներին, ովքեր սպասում են ՀՀ-ում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:
Ընդգծենք, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ՀՀ նախագահին որոշ դեպքերում ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորությունից («Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով») զրկող վերոնշյալ օրենքի նախագիծը ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի իմպերատիվ (պարտադիր կատարման ենթակա) պահանջի խախտմամբ Սահմանադրական դատարան չի ուղարկվել, որպեսզի ՍԴ-ն որոշեր ՀՀ Սահմանադրությանը դրա համապատասխանության հարցը: Այս դեպքում, ի տարբերություն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագծի, հնարավոր չէ պատճառաբանել, թե նախագիծը ՍԴ չի ուղարկվել, քանի որ ՍԴ-ն պետք է որոշում ընդուներ ինքն իր վերաբերյալ: Ոչ, ՍԴ-ն որոշում էր ընդունելու ոչ թե ինքն իր, այլ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և երեք այլ դատավորների վերաբերյալ, հետևաբար տվյալ պատճառաբանությունը շինծու և անընդունելի է, բացի այդ, ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կամ սահմանված չէ նման դեպքում բացառություն կատարելու և օրենքի նախագիծը ՍԴ չուղարկելու որևէ դրույթ, հետևաբար ՀՀ Սահմանադրության պահանջի խախտումն ակնհայտ է և անվիճելի:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ