ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Ինքնիրավչությու՞ն, թե՞ համակարգային կոռուպցիա, կամ՝ մի գրիչի պատմություն

Ինքնիրավչությու՞ն, թե՞ համակարգային կոռուպցիա, կամ՝ մի գրիչի պատմություն
27.01.2020 | 09:39

Երեկ կեսօրից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց խոստացած փաստը, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն: Գրիչի տեսքով: Հավանաբար՝ բավականին թանկ: Ու գրիչի նկարի հետ գրեց. «Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե՞ ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն:
Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018-ի մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած:


Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր:
Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձեւերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչեւ հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով:
Հետո՝ հանկարծ հիշեց եւ կարեւոր համարեց ընդգծել, որ Իջեւանի փեսա է:
Հետո՝ նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի, թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց:
Գրառումներս արեցի, ելույթ ունեցա ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի եւ այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում:
Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար:


Ինչեւէ, հետո սկսեցին ինձ մոտ ընդունելության գալու հայտերը: Չընդունեցի:
Հետո մոտենում էր հուլիսի 5-ը: Սկսվեցին «մեսիջ-խնդրանքներ», որ այդ օրը մասնակցեմ ՍԴ-ում կայանալիք ընդունելությանը: Մերժեցի, ընդ որում՝ մի քանի անգամ, որովհետեւ հասկանում էի, որ ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռքբերել:
Հետո հանդիպեցինք 2019-ի սուրբծննդյան պատարագին: Սկսեց Աննային քծնել, թե բա շնորհակալ եմ, որ դստերս կրթաթոշակ եք տվել: Որ տեսա շողոքորթության չափն անցնում է, ասացի՝ չեն իմացել ով է: Չնայած՝ պարզվեց, իրոք չեն իմացել (ասեմ նաեւ, որ իմանալ-չիմանալը որոշման համար նշանակություն չէր ունենալու. դա հստակ չափանիշների խնդիր է):


Հետո մի քանի անգամ այն մարդը, ում էս վերջերս հղում էր արել, եկել ինձ զեկուցել է, թե բա Հրայրն ասում է՝ ես եմ գրել էս Սահմանադրությունը, ինչու իմ հնարավորությունները վարչապետը չի օգտագործում:
Ի պատասխան իրեն առաջարկել եմ գնալ մի հեռու-հեռու տեղ»:
Կարճ ժամանակից՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը Facebook- ում գրեց՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը: Ինքն իրեն նորից ասպարեզ նետեց Արթուր Վանեցյանը՝ Թվիթերում: Գրեց. ՙԿարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը՚:
Ֆեյսբուքահայությունը՝ իրականաֆեյքակերպար, երեկ տժժում էր գրիչի պատմության վրա: Բայց ոչ ոք մինչև կեսգիշեր չէր հարցրել՝ քանի՞ նման գրիչ ունի դեռ Հրայր Թովմասյանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Առաջարկ ԼՀԿ-ին՝ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծելու հարց բարձրացնել՝ պարզելու՞ կա կոռուպցիայի փաստ գրիչատվության գործընթացում, Հրա՞յր Թովմասյանը, թե՞ Նիկոլ Փաշինյանն է չարաշահել պաշտոնական դեմքը, գուցե դիրքը ու ինքնիրավչության փորձ արել: Առաջարկ ԲՀԿ-ին՝ հարցի քննարկման օրը Գևորգ Պետրոսյանին գործուղել Աֆրիկա կամ Ամազոններ, որտեղից Հայաստանի հետ կապը նորմալ չի գործում: Առաջարկ ՙԻմ քայլին՚՝ այս անգամ ևս առաջարկը ուղարկեք Հայկ Մարությանին՝ քաղաքապետին նվիրած գրիչների հաշվարկի պարտադիր պահանջով: Եթե գրիչ չգտնվի, թող հաշվեն Կամազները: Առաջարկ ՍԴ-ին՝ առաջիկա նիստում քննարկեք Սահմանադրությանը չի՞ հակասում ՍԴ նախագահի գրչատվությունը ՀՀ վարչապետին, հաշվի առեք մի քանի տարբերակներ՝ ի՞նչ գրիչով է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հրամանագիրը, ի՞նչ գրիչով է ստորագրելու ՍԴ-ի լուծարման հրամանագիրը, ի՞նչ գրիչով է ստորագրելու… արդեն չասեմ՝ ինչ, ինքներդ գիտեք, որ վարչապետի բանավոր հրամանը հավասար է գրավոր հրամանագրի:
Առաջարկ վերջին՝ գրիչը հանձնել ՍԴ պատմության թանգարան և պահել ոսկե պատյանում: Պատյանի համար կվճարի Ֆիննախը՝ պահուստային ֆոնդից:

Դիտվել է՝ 9641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ