Աժ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունել էր նախօրեին: Ըստ օրինագծի՝ եթե մինչև 2020-ի հունվարի 31-ը ՍԴ դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան աշխատավարձի չափով կենսաթոշակ: Կառավարությունը մեկ ամիս առաջ էր հավանություն տվել
օրենսդրական փաթեթին և ներկայացրել Ազգային ժողով: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու օրինագծին: