ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Հրայր Թովմասյան. Ես կատարում եմ իմ աշխատանքը

Հրայր Թովմասյան. Ես կատարում եմ իմ աշխատանքը
25.10.2019 | 14:26

168.TV-ի «Pressing» հաղորդման ժամանակ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան հարցին, թե հանդիպե՞լ է ՍԴ դատավորների հետ, և բոլո՞րն են ներկա եղել, պատասխանել է. «Դատավորների հետ ես խոսել եմ շատ անկեղծ, որ, գիտեք, ձեզ չեն կարգել դիրեկտոր, և դուք իմ ենթակաները չեք, ես ձեզնից մեկն եմ և իմ գլխավոր խնդիրը ՍԴ-ի բնականոն գործունեությունն ապահովելն է: Ես հայտարարել եմ, որ այն պահին,երբ հինգ դատավոր միասին կմտնի իմ աշխատասենյակ և կասի, որ Ձեզ շատ ենք հարգում, Դուք լավ մարդ եք, Դուք լավ մասնագետ եք, բայց գիտեք, ոնց որ թե Ձեր մոտ չի ստացվում ՍԴ նախագահ լինել, չեք կարողանում սուր ծայրերը հարթել, աշխատանքային մթնոլորտ ստեղծել, ես պատրաստ եմ հրաժարական տալու և մնալու որպես դատավոր: Ես բաց եմ ցանկացած քննարկման, եթե դա նպաստելու է իմ երկրին, ինձ համար որևէ արգելք չկա: Դուք կարծում եք՝ ես նման վարձատրությամբ պաշտոն չե՞մ ունենա, այս պրոցեսները իրոք հաճելի չեն»:


Հարցին՝ իրհրաժարականն են պահանջում, և տպավորություն է, որ ՀՀ-ի բոլոր հարցերը ստորադասվել են և թիվ մեկ հարցը դա է, իշխանությունը նշում է, որ եղել է հեղափոխություն, որը պետք է ավարտին հասցվի, ի՞նչ վտանգ է իրենից ներկայացնում ՍԴ-ն, որը կարող է վտանգել իշխանության ձեռքբերումները, Հրայր Թովմասյանն ասել է. «Իմ կարծիքով, որևէ վտանգ չի ներկայացնում, որովհետև Սահմանադրական դատարանը մեկ խնդիր ունի՝ երկրում ապահովել սահմանադրականություն, հետևել իր լիազորությունների շրջանակում, որ սահմանադրականությունը պահպանվի»:


Հարցին՝ մեղավորություն չի՞ զգում, որ երկրում բազմաթիվ հարցեր մնացել են իր հրաժարականի պահանջի պատճառով, Հրայր Թովմասյանն ասել է. «Ես մեղավորություն զգում եմ տարբեր հարցերում, որ արդյո՞ք ունենք ուժային կառույցներ, որոնց խնդիրը ոչ թե պետությանը, այլ օրվա իշխանությանը ծառայելն է, այսինքն՝ նման դրսևորումներ մեր իրականությում կան, ես մեղավորություն եմ զգում, որ իմ՝ նախարար և պատգամավոր լինելու տարիներին չի ստեղծվել այն համակարգը, որ կալանքը, ձերբակալությունը չդիտարկվի ինչ-որ ցուցմունք կորզելու կամ պատժիչ միջոց, ես այս առումներով ինձ մեղավոր զգում եմ: Եթե վերջին հաշվով իմ հրաժարականն է լինելու մեր երկրի զարգացման գրավականը, մեր երկրում խնդիրների լուծումը, Հրայր Թովմասյանի համար, վստահեցնում եմ Ձեզ, երկիր, հայրենիք, անվտանգություն, սրանք շատ ու շատ ավելի բարձր արժեքներ են, քան Հրայր Թովմասյանի պաշտոնը, Հրայր Թովմասյանը պատմության մեջ չպետք է մտնի, որպես ՍԴ նախագահ, Հրայր Թովմասյանին կարող են հիշել որպես տարբեր օրենքների հեղինակ, Սահմանադրության հեղինակ, երկու հայկական պետությունների Սահմանադրության մասնակցության հեղինակ, և Հրայր Թովմասյանը որտեղ կլինի մի ամիս հետո, մի ՀԿ-ի ղեկավար կլինի, ֆոնդի ղեկավար կլինի, ՍԴ դատավոր կլինի, Հրայր Թովմասյանի համար հինգերորդական, տասներորոդական հարց է»:


Դիտարկմանը, թե հարց է ծագում՝ այդ դեպքում ինչո՞ւ է իր այս համառությունը, Հրայր Թովմասյանն ասել է. «Ինձ ասում են՝ պայքարել, ես այդ պայքարելը չեմ հասկանում, ես հասկանում եմ, որ ես գնում եմ աշխատանքի, կատարում եմ իմ աշխատանքն ու գնում եմ տուն, եթե դրա անունը դրել ենք պայքար, դա պայքար է արժանապատիվ ապրելու, դա պայքար է սեփական խղճի հետ գործարքի չգնալու, դա պայքար է, վաղը, մյուս օրը, հինգ տարի հետո անկախ դատական համակարգ ունենալու, բայց այդ պայքարը Հրայր Թովմասյանն իրականացնելու է՝ լինի ՍԴ-ում, լինի հասարակական կազմակերպությունում, սա հինգերորդական հարց է, վստահեցնում եմ՝ երկրի առջև ծառացած խնդիրներն ավելի բարդ են, օրհասական են: Նայենք մեր տարածաշրջանում ինչ պրոցեսներ են ընթանում, և ես ձեզ վստահեցնում եմ, մենք շատ ավելի կարևոր խնդիր ունենք այսօր լուծելու՝ հանրային արժեքների բարձրացում, հասարակական կոնսոլիդացիա: Մենք ունենք լրջագույն արտաքին քաղաքական մարտահրավերներ, և սրանք դնել մի կողմ ու կենտրոնանալ Հրայր Թովմասյանի անձի շուրջ…»:

Դիտվել է՝ 6743

Մեկնաբանություններ