Շանթ Հարությունյանը դիմում է ուղարկել ՔԿՀ հատկապես կարևոր քննչական գործերով բաժնի պետ Ս. Տոնոյանին՝ պահանջելով վերացնել իր հարազատների հետ տեսակցությունների վրա դրված արգելքը: Հակառակ դեպքում նա խոստացել է դիմել ծայրահեղ քայլերի: Ինչպես Շանթ Հարությունյանին, այնպես էլ նոյեմբերի 5-ին մյուս կալանավորվածներին արգելված է տեսակցել իրենց հարազատների հետ: irates.am-ի հետ զրույցում Շանթ Հարությունյանի շահերը պաշտպանող փաստաբան Ինեսա Պետրոսյանը նշեց, որ առայժմ չեն ստացել դիմումի պատասխանը: Նա երեկ է տեսակցել Շանթ Հարությունյանի հետ: Մեր զրույցում փաստաբանը նշեց, որ Շանթ Հարությունյանը գտնվում էր նորմալ վիճակում, իսկ «ծայրահեղ քայլեր» ասելով հավանաբար նկատի է ունեցել հացադուլը: Ինեսա Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկա օրերին կներկայացվեն դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ