28.11.2013|
17:25
Քաղաքացիական ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի բողոքն այս անգամ ուղղված է Մարդու իրավունքների պաշտպանին: Նա մեկօրյա հացադուլ է հայտարարել ՄԻՊ-ի գրասենյակի դիմաց հետևյալ հայտարարությամբ՝ «Պահանջում եմ, ՄԻՊ-ը հրապարակի այն ինֆորմացիան, որ հայտնի է իրեն ս.թ. օգոստոսի 23-ին` ինձ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու կապակցությամբ: Պահանջում եմ, ՄԻՊ-ը չթաքցնի հանցագործության մասին այն ինֆորմացիան, որին տիրապետում է»: