ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 
  • Հայաստանը ողջունում է Փերինչեքի գործով որոշումը բողոքարկելու նախաձեռնությունը

    Հայաստանը ողջունում է Փերինչեքի գործով որոշումը բողոքարկելու նախաձեռնությունը

    12.03.2014| 15:44
    Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Շվեյցարիայի նախաձեռնությունը՝ բողոքարկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Դողու Փերինչեքի գործով որոշումը, ասել է.-«Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը: Հետևողականությունը ցեղասպանության ոճրի ժխտողականության դեմ պայքարում կարևոր դերակատարություն ունի մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում»:
  • Երեսուն քննիչ, և ոչ մի քննչական գործողություն

    Երեսուն քննիչ, և ոչ մի քննչական գործողություն

    11.03.2014| 22:30
    Ազատության հրապարակում, ի պաշտպանություն քաղբանտարկյալների հանրահավաքի ժամանակ, irates.am-ը փորձեց անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում ակցիա իրականացնելու հետևանքով կալանավորված քաղբանտարկյալների հարազատներից կարծիքներ իմանալ, թե ինչ փոխեց Շանթ Հարությունյանի գործողությունը մեր հասարակության մեջ: Նրանցից միայն կապանցի Արմեն Հովհաննիսյանի և Վահե Մկրտչյանի կանայք համաձայնեցին հարցազրույց տալ:
  • «Քանի՞ հոգի պետք է խելագարվի, որպեսզի ՀՀ պետական այրերը վերջապես լուծում տան այս հարցին»

    «Քանի՞ հոգի պետք է խելագարվի, որպեսզի ՀՀ պետական այրերը վերջապես լուծում տան այս հարցին»

    11.03.2014| 15:48
    Ըստ ցմահ դատապարտվածների, ցանկացած ազատազրկում, ինչպես նաև ցմահ ազատազրկումը, 3 նպատակ է հետապնդում` սոցիալական արդարության վերականգնում, հետագայում նման հանցագործությունների հնարավոր կանխարգելում և դատապարտյալի ուղղման և հասարակության վերադարձի նպատակ:
  • «Ով ուզում է լինի տարածքի սեփականատերը՝ դուք եք, Մայր Աթոռն է, քաղաքացի է` տուգանեք»

    «Ով ուզում է լինի տարածքի սեփականատերը՝ դուք եք, Մայր Աթոռն է, քաղաքացի է` տուգանեք»

    10.03.2014| 15:52
    Ստիպված եմ յուրաքանչյուր գործակարգավարականից հետո լրատվությամբ հրապարակել այն, ինչի մասին խոսվում է այդտեղ, քանի դեռ լրագրողները չեն մասնակցում այս խորհրդակցություններին:
  • Կառավարությունը տարածք է գնել ԵԿՄ-ի համար

    Կառավարությունը տարածք է գնել ԵԿՄ-ի համար

    08.03.2014| 17:34
    Կառավարության փետրվարի 27-ի նիստում որոշում է կայացվել պահուստային ֆոնդից 50 միլիոն դրամ հատկացնել՝ Երևանի Հալաբյան փողոցում գտնվող ու Երևանի ֆիզիկայի ինստիտուտին պատկանող ավելի քան 275 քառակուսի մետր տարածքը գնելու և այն Երկրապահ կամավորականների միությանը նվիրաբերելու համար:
  • Ցմահ դատապարտյալների գործերի վերանայումը բխում է ժողովրդավարության շահերից

    Ցմահ դատապարտյալների գործերի վերանայումը բխում է ժողովրդավարության շահերից

    06.03.2014| 18:53
    Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի 18-ամյա դուստրը ինքնասպանություն է գործել: Մարդու իրավունքների պաշտպանը դեպքին չի արձագանքել` թեկուզ շարքային հերթապահ հայտարարության կարգով: Ու ելնելով մինչ այս եղած արձագանքներից՝ կարելի է ասել, որ հարցը հետաքրքրում է միայն լրագրողներին:
  • Սահմանադրական բարեփոխումների ուրվականը մարմնավորվում է

    Սահմանադրական բարեփոխումների ուրվականը մարմնավորվում է

    06.03.2014| 13:19
    Արդեն պատրաստ է ՀՀ նախագահի հրամանագրով կազմավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հայեցակարգը, որը նրան ներկայացվելուց հետո պետք է անցնի հանրային քննարկումներ, մամուլի ակումբներում՝ հանրային լսումներ:
  • Շանթ Հարությունյանը հրաժարվել է մասնակցել դատական նիստին՝ այն որակելով «շոու»

    Շանթ Հարությունյանը հրաժարվել է մասնակցել դատական նիստին՝ այն որակելով «շոու»

    06.03.2014| 12:35
    Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ անցած տարվա նոյեմբերի 5-ի բախումների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանը բոյկոտել է և չի մասնակցել Կենտրոնի դատարանում գումարված դատական նիստին, որի ժամանակ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով. դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը, և ոչ միայն Շանթ Հարությունյանը, այլև նույն գործով անցնող մյուս 14 կալանավորները կշարունակեն մնալ բանտում։
  • Եվրոպայի խորհուրդն անցկացրեց ազատությունից զրկելու հետ կապված պատիժների և պրոբացիայի վերաբերյալ դասընթացների շարք

    Եվրոպայի խորհուրդն անցկացրեց ազատությունից զրկելու հետ կապված պատիժների և պրոբացիայի վերաբերյալ դասընթացների շարք

    27.02.2014| 17:56
    Ըստ coe.am կայքի՝ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը՝ եվրոպական ստանդարտներիհամաձայն» ծրագրի շրջանակներում 2014 թ. փետրվարի 24-27-ին անցկացվեցին երկօրյա դասընթացներ՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և պրոբացիայի վերաբերյալ:
  • Ոստիկանությունը պահպանության ոլորտը մենաշնորհո՞ւմ է

    Ոստիկանությունը պահպանության ոլորտը մենաշնորհո՞ւմ է

    27.02.2014| 16:03
    Այսօր Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները («Տրանս Սֆեր» ՍՊԸ, «Պանտերա Սեքյուրիթի», «Գրիֆ» ՍՊԸ, Բերկուտ քոլեջ, «ԳՌԱՆԴ Ս» ՍՊԸ, «Լեգիոն Ե.Ս.Է.» ՍՊԸ, «ՍԱՌԳԱՌԴ» ՍՊԸ, «Սիազ» անվտանգության ակադեմիա, «ԳՈԼԴ ԴԵԼՏԱ», «ԱՐՄՈԲԻԼ» ՓԲԸ, Ալիգատոր, «Պարտնյոր» ՍՊԸ, «Քրաուն Քեմիքալ» ՍՊԸ) հայտարություն են տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Հանրային քննարկման բոլոր կազմակերպությունները դեմ են «Ոստիկանության պահպանության մասին» օրենքի նախագծին: