Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Բաքվի քարոզիչները փորձում են Ադրբեջանի անվտանգային դաշտը Իրանից տեղափոխել Հայաստան

Բաքվի քարոզիչները փորձում են Ադրբեջանի անվտանգային դաշտը Իրանից տեղափոխել Հայաստան
16.08.2024 | 17:31

ՈՒղիղ 15 օր է մնացել Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս ընթացքում Բաքվի բռնապետի սցենարով չէին զարգանում արտաքին անվտանգային մարտահրավերները։ Առնվազն երկու անգամ Իրանից հստակ հայտարարություններ են գնացել, որ հարվածներ են հասցնելու Ադրբեջանի տարածքում տեղակայված օտար ուժերին։ Հայտարարությունները, ճիշտ է, ոչ պաշտոնական են եղել, բայց դե Իրանում հենց այնպես ինֆորմացիոն արտահոսքեր չեն լինում։

Բաքվի բռնապետը լավ գիտի, որ որքան էլ իր հասարակության մոտ հաղթական տրամադրություններ են, միևնույն է, Իրանի դեպքում հասարակությունը ոչ միայն վախ, այլ նաև մեծ անվստահություն ունի սեփական անվտանգության հարցում։

Բաքվի բռնապետի քարոզիչները փորձում են Ադրբեջանի անվտանգային դաշտը Իրանից տեղափոխել Հայաստան, քանի որ Հայաստանի դեպքում իրենք ունեն հոգեբանական առավելություն, չէ՞ որ 44-օրյա պատերազմից հետո հենց նման առավելությունը պահպանում են։

Իսկ ինչպե՞ս կարող են տեղափոխել, բնականաբար, բացառապես ռեալ վտանգների մասին խոսելով։ Այս համատեքստում են տեղավորվում նաև իրար հետևից կատարվող հրադադարի խախտման մասին հայտարարությունները։

Բաքվի բռնապետը փորձում է ընտրազանգվածի վրա ազդել, որ դեռ չավարտած գործ ունեն Հայաստանի հետ, որ Հայաստանը դեռ վտանգ է ներկայացնում, իսկ Հայաստանին միայն, այսպես ասած, դաս կարող է տալ հենց ինքը։ Սրան սեփական հասարակությունը շատ ավելի հավատում է, ավելին՝ վստահում է, քան Իրանի հետ որևէ կոնֆլիկտ իրենց օգտին լուծելուն, դրա համար վերջին շրջանում Իրանից փչող անվտանգային քամու ուղղությունը փորձում են արհեստականորեն այնպես փոխել, որ ցույց տան, թե այն ՀՀ-ից է փչում։ Ես այս կերպ եմ մեկնաբանում Բաքվի բռնապետի քարոզչության վերջին երկու հայտարարությունները:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6462

Մեկնաբանություններ