21.03.2023|
21:39
2018 թվականին՝ սահուն իշխանահանձնման գործարքից հետո, նոր կառավարչական թիմը որոշեց իրենց տիրապետության տակ ստեղծել մի գաղափարական հիմք, որի մեջ ամփոփված կլինեին անվտանգային, պաշտպանական, արտաքին քաղաքականության, սոցիալական, տնտեսական, իրավական, նույնիսկ սպորտային թիրախային նպատակներ։ Ոչ պրոֆեսիոնալ, դիլետանտ, գյուղական երազախաբության լավագույն ավանդույթներով ստեղծվեց մի ծրագիր, որի անունը դրվեց «Հայաստան 2050»: Ծրագրի մեջ կային իսկապես բացառիկ տխմարություններ, որոնցից մի քանիսը հիշենք համառոտ։