-
21.12.2012|
12:53
Առատ ձյան տեղումների պատճառով ավելի քան 400 հազար մարդ ԱՄՆ-ում մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Տարերքից տուժել է 13 նահանգ՝ Նեբրասկան, Արկանզասը, Լուիզիանան, Տեխասը, Կանզասը, Ալաբաման և այլն։
-
21.12.2012|
12:52
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը երեկ հավանություն է տվել 2013 ֆինանսական տարում ռազմական բյուջեի մասին օրինագծին, համաձայն որի՝ եկող տարի ԱՄՆ-ն ռազմական նպատակներով կծախսի 633 միլիարդ դոլար։ Այդ գումարը 1,7 միլիարդ դոլարով ավելի է, քան պահանջել էր ամերիկայան վարչակազմը։
-
21.12.2012|
12:50
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Մալիի հյուսիսից իսլամիստներին հեռացնելու նպատակով ռազմական միջամտություն ցուցաբերելու որոշմանը։
-
20.12.2012|
11:37
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ եվրոպական երկրները՝ Ֆրանսիան, Գերմանիան, Պորտուգալիան, Մեծ Բրիտանիան, պահանջել են Իսրայելից անհապաղ դադարեցնել պաղեստինյան բռնազավթված տարածքների բնակեցման գործընթացը։
-
20.12.2012|
11:35
Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության ապստամբները գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող Կաբո քաղաքը, որը մայրաքաղաքից 400 կմ հյուսիս է գտնվում։
-
20.12.2012|
11:34
Հրավային Կորեայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է Պակ Կին Խեն։ Երկրի պատմության մեջ նա առաջին կին նախագահն է։ Նորընտիր ղեկավարը հայտարարել է, որ իր ընտրությունը կօգնի վերականգնել երկրի տնտեսությունը։
-
19.12.2012|
16:20
«Այսօր առավոտյան կարևոր քայլ արվեց` ստորագրվեց մի համաձայնագիր, որը կօգնի ապահովելու քաղաքացիների ազատ և անվտանգ տեղաշարժը: Սա Եվրամիության հետ համագործակցության կարևոր բաղադրիչ է»,-հավարտ ԵՄ-ի հետ համագործակցության խորհրդի տարեկան նիստի և համաձայնագրի ստորագրման արարողության` հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը:
-
19.12.2012|
16:05
Բուլղարիայի պաշտպանության նախարար Անյու Անգելովը ԱՄՆ կատարած այցի ժամանակ խնդրել է մշտական ռազմական կոնտինգենտ տեղակայել Սլիվեն քաղաքի մերձակայքում` ամրապնդելու համար տարածաշրջանի անվտանգությունը և բուլղարացի զինվորականներին ամերիկյան փորձը փոխանցելու նպատակով:
-
19.12.2012|
16:02
2013-ի հունվարից Արժույթի միջազգային հիմնադրամը կարող է պատժամիջոցներ կիրառել Արգենտինայի դեմ` ինֆլյացիայի տվյալների կեղծման պատճառով:
-
19.12.2012|
16:00
ՀԱՊԿ-ի ԱԽ նիստում կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային ակտուալ խնդիրներ` իրադրությունն Աֆղանստանում, հավաքական անվտանգության համակարգերի և արտակարգ իրավիճակներում հավաքական արձագանքման միջոցառումների կատարելագործման տարբերակները: Սպասվում է, որ ՈՒզբեկստանը կրկին կհայտարարի, որ կասեցնում է անդամակցությունը ՀԱՊԿ-ին: