Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ոչ մի ուրիշ անուն

Ոչ մի ուրիշ անուն
13.09.2024 | 00:10

Աստծո կանչը

Սեպտեմբերի 13

Իմ Անունն այն Զորությունն է, որ կանխում է չարը և օգնության կանչում բարի ուժերին: Չար ոգիները փախչում են «ՀԻՍՈՒՍ» անունը լսելիս: Երբ տրտմությունն ու թախիծը պաշարում են ձեզ. երբ գիտակցելով ձեր տկարությունն ու անօգնականությունը` սիրով ու երկյուղածությամբ Իմ Անունն եք տալիս, Ես անհապաղ պատասխանում եմ այդ կանչին.

«ՀԻՍՈՒՍ»:

Հաճախ գործածիր Իմ Անունը: Տես` այն որքան նման է մայրիկ բառին, որ ամեն երեխա ասում է: Նա կանչում է «Մայրիկ», որ մայրը գա և իրեն օգնի, խնամի, իր կարիքները հոգա և դուրս բերի դժվարին կացությունից: Դուք էլ գործածեք Իմ Անունն այդ նույն ձևով. բնական ձայնով, պարզորեն, ինքնաբուխ ու ուժգին ասելով` «ՀԻՍՈՒՍ»:

Օգտագործեք այն ոչ միայն օգնության ու կարիքի դեպքում, այլև արտահայտելու համար ձեր սերը: Երբ Իմ Անունը բարձր կամ ցածր արտասանվի սրտի լռության մեջ, աններդաշնակ մթնոլորտը սիրով ու խաղաղությամբ կհամակվի: Այն բարձրացնելով` կիմաստավորվի ձեր մտածումների ու խոսքի արժեքը:

«ՀԻՍՈՒՍ»:

«Երկնքի տակ չկա ուրիշ անուն, որով կարողանաք փրկվել»:

Դիտվել է՝ 2489

Մեկնաբանություններ