Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն հորդորում է անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց:
Թվիթերում նա՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցին՝ նշել է. «ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ խոսեցինք այդ երկրի և Ամերիկյան պետությունների կազմակերպության համագործակցության, Արցախում հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Մենք հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պատերազմի ժամանակ գերեվարված քաղաքացիներին ու ռազմագերիներին»: