Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Ջաբրաիլ

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Ջաբրաիլ
06.02.2021 | 21:21

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ադրբեջաներենով: «Այսօր ես գտնվում եմ օկուպացիայից ազատագրված տարածքներում: Սա Ջեբրաիլն է»,- նշել է նա:

Դիտվել է՝ 2988

Մեկնաբանություններ