Լիբիայում զորավարժություններ է անցկացրել ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը, որի ընթացքում լիբիացի զինվորականները կրակելու նշանակետ են դարձրել Թուրքիայի դրոշի ֆոնին Էրդողանի լուսանկարը՝ տեղեկացնում է Yeni şafak-ը:
Զորավարժություններում պայմանական տարածքը գրավելուց և նշանակետերին կրակելուց հետո լիբիացի զինվորականները պաստառ-նշանակետերը նետել են գետնին և ոտնատակ են տվել: