ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Ղարաբաղ ծրագրված է:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ ծրագրված է, ուղևորության ամսաթվերը դեռևս հայտնի չեն, մանրամասները ներկա պահին համաձայնեցվում են կողմերի հետ»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կանոնավոր կայունացման հասնելու առումով առաջնային տեղում է գտնվում տուժածներին և կարիքավորներին համալիր մարդասիրական աջակցության ծրագիրը: