Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է իր թիկնապահներին: Խորհրդարանում նրա առանձնասենյակը գրեթե կողոպտվել է, իսկ նրա աշխատասենյակից գաղտնալսող երկու սարք է հայտնաբերվել` բոլոր այս իրադարձությունների մասին հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Գյուրսել Թեքինը` ուղղակի դիմելով վարչապետին. «Սենյակիցդ արդյո՞ք գաղտնալսող սարք հայտնաբերվե՞լ է, քեզ ո՞վ է գաղտնալսում, ո՞ր հետախուզական ծառայությունն է հետևում, այդ սարքի միջոցով ո՞ր գաղտնի հանդիպումներն են գաղտնալսվել»: «Սյոզջու» պարբերականը, նշելով պատգամավորի հարցերը, չի փոխանցել վարչապետի պատասխանները: