Երեկ մի քանի տասնյակ հազար հույներ Աթենքում մասնակցել են մեկօրյա համընդհանուր գործադուլի։ Մարդիկ բողոքում էին տնտեսական նոր միջոցառումների դեմ, որոնք կառավարությունը մտադիր է ձեռնարկել ֆինանսական հերթական օգնության դիմաց։
Վերջին ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ համընդհանուր գործադուլն էր։ Հունաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև։ Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ՝ մարդկանց բազմությունը ցրելու համար։
Մեկ օրվա ընթացքում փակ էին պետական հիմնարկները և շատ խանութներ, ինչպես նաև՝ դպրոցներ, համալսարաններ, բանկեր և դատարաններ։