Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Թուրքիան հեռու չէ՞ պատերազմից

Թուրքիան հեռու չէ՞ պատերազմից
07.10.2012 | 19:05

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան գտնում է, որ Սիրիայի և Թուրքիայի սահմանային գոտում հրետակոծման դեպքերը ավելացնում են հավանականությունը, որ հակամարտությունը կարող է տարածվել հարևան երկրներում: Պերուում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լեոն Պանետան հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը օգտագործում է դիվանագիտական բոլոր հնարավորությունները, որ հակամարտությանը աշխարհագրությունը չընդլայնվի և հակամարտությունը չդառնա տարածաշրջանային: Նրա ելույթը հաջորդել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որ իր երկիրը հեռու չէ Սիրիայի հետ պատերազմից: Սիրիայի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո Թուրքիան Միջերկրական ծով է ուղարկել մի քանի ռազմանավեր ու սուզանավեր:

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ