«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Սրտի մեջ քեն չունեցող մարդը միայն կարող է նախագահ դառնալ

Սրտի մեջ քեն չունեցող մարդը միայն կարող է նախագահ դառնալ
25.07.2012 | 12:53

Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քլչդարօղլուն «Taraf» թերթի հետ հարցազրույցում ասել է. «Ես չեմ հավատում, որ Էրդողանը կդառնա երկրի նախագահ: Հասարակության բոլոր շերտերին իր հովանու ներքո առնող, ոչ մեկին չօտարող, սրտի մեջ քեն չունեցող մարդը միայն կարող է դառնալ հանրապետության նախագահ: Էրդողանն ինքն իրեն պատրանքային ուրախություն է պարգևել` ասելով, թե նախագահ է դառնալու: Անգամ դրանով նա անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս ժողովրդավարության նկատմամբ»:

2007-ին ընտրված նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնավարելու է 7 տարի ժամկետով` մինչև 2014 թվականը: Սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիայի նախագահը կընտրվի 5 տարի ժամկետով և երկու անգամ ընտրվելու իրավունքով: Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քլչդարօղլուն իր թեկնածությունն ընտրություններում չի առաջադրելու:

Դիտվել է՝ 1686

Մեկնաբանություններ