«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                

«Եթե ժողովուրդը ցանկանա, ես կհեռանամ»

«Եթե ժողովուրդը ցանկանա, ես կհեռանամ»
04.07.2012 | 12:14

Թուրքական «Ջումհուրիեթ» թերթին տված հարցազրույցում Սիրայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է անհապաղ հրաժարական տալ, եթե վստահ լինի, որ իր հեռանալն ուզում է ժողովուրդը. «Եթե ժողովուրդն ինձ չի ուզում, ցույց կտա ընտրությունը: Եթե ժողովուրդը ցանկանա, ես կհեռանամ»: Ասադը համոզված է, որ երկրի նախագահի պաշտոնից գնալու կամ մնալու հարցը պետք է որոշի երկրի ժողովուրդը, այլ ոչ թե որևէ երրորդ երկիր, մասնավորապես ԱՄՆ-ը: Դամասկոսը պատրաստ է քննարկել ճգնաժամից դուրս գալու ցանկացած տարբերակ` պայմանով, որ հարգվի երկրի ինքնիշխանությունը, և մերժում է ցանկացած սցենար, որը պարտադրված է դրսից: Անդրադառնալով հունիսի 30-ին Ժնևում կայացած հանդիպմանը, Ասադը գոհունակություն է հայտնել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ևս կարծում է, որ Սիրիայի հարցը պետք է որոշի Սիրիայի ժողովուրդը: «Մենք կքննարկենք ամեն ինչ` Սիրիայի ինքնիշխանությունը սատարող տանիքի տակ և որևէ մեկին թույլ չենք տա խախտել այն: Մենք չենք ընդունի մեր երկրի ներքին գործերին որևէ միջամտություն»,-ասել է Սիրիայի նախագահը:

Դիտվել է՝ 1949

Մեկնաբանություններ