«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ՌԴ և ԱՄՆ միջև տարաձայնությունները Սիրիայի հարցում պահպանվում են

ՌԴ և ԱՄՆ միջև տարաձայնությունները Սիրիայի հարցում պահպանվում են
30.06.2012 | 12:29

Այսօր Ժնևում կմեկնարկեն Սիրիայի հարցով հերթական բանակցությունները։ Սիրիայի հարցով կարևորագույն բանակցություններից առաջ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այդպես էլ չեն եկել փոխըմբռնման առանցքային հարցերի շուրջ։ «Տարաձայնությունները պահպանվում են»,- հայտարարել է ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Նա այսօր Ժնևում կայանալիք բանակցությունների արդյունավետությունը ցածր է գնահատում։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մինչ այդ հանդիպել է ամերիկացի իր գործընկեր Հիլարի Քլինթոնի հետ և ասել, որ կա լավ հնարավորություն ընդհանուր հայտարարի գալու համար։
Միաժամանակ վերջին երկու օրերի ընթացքում Սիրիայում սպանվել է ավելի քան 100 մարդ։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ընդունելի չեն ճգնաժամից դուրս գալու դրսից պարտադրված լուծումները։

Դիտվել է՝ 2290

Մեկնաբանություններ