Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Կույրի և դավաճանի պես մի՛ պահեք ձեզ

Կույրի և  դավաճանի պես մի՛ պահեք ձեզ
01.05.2023 | 22:58

Ողջամիտ ու հեռատես մարդիկ շարունակ ահազանգում են, որ մենք պատերազմական իրավիճակում ենք, և էդ իրողությունից խույս տալը պակաս մահացու չէ: Թշնամին գործում է պատերազմական տրամաբանությամբ, թեպետ, առայժմ, համեմատաբար «փափուկ» մեթոդներով, այնինչ մենք միայն բարձրագոչ դժգոհում և բողոքի նամակներ ենք հղում աջ ու ձախ: Բողոքում կամ լռում են նաև նրանք, որոնց բուն պարտականությունը մեր անվտանգությունն ու ազատ կացությունն ապահովելն է, նաև նրանք, ովքեր իրենց կենսագրությամբ գիտեն, թե ինչպես են սանձում լկտիացող ախոյանին: Մինչդեռ նրանցից շատերը շարքային դիտորդի դեր են ստանձնել: Ճնշող տպավորություն կա, որ ավագ ու երիտասարդ սերունդները, լուռ համաձայնությամբ, մոռացության են մատնել, թե ինչպես են ձեռք բերում ազատությունը:

Արցախի արտաքին միակ ճանապարհը լիովին փակելուց հետո թշնամին կմտնի մեր բուն տարածքը և անցակետեր կդնի մեր ներքին ճանապարհների վրա: Դրա հետևանքներն ավելի քան պարզ են: Ողջամիտ ու հեռատես մարդիկ ահազանգում են, որ երկիրը պահում են ոչ թե լռելով ու սպասելով, ոչ թե բողոքելով ու տրտնջալով, այլ՝ մարտնչելով: Նրանք նաև ահազանգում են, որ նման պայքարը չի կարելի թողնել անճարակ, ընկրկող, հարմարվող եւ թշնամու հետ գործարքի մեջ մտնող իշխանությունների հայեցողությանը, նրանց պետք է անհապաղ հեռացնել և երկրի կառավարման ղեկը հանձնել բանիմաց, փորձառու և հուսալի մարդկանց: Նրանց տեղը հիանալի գիտե մեր հանրությունը: Արցախում հենց հիմա պետք է տեղի ունենա նպատակային իշխանափոխություն՝ աչքի առաջ ունենալով Արցախյան առաջին պատերազմի փորձը, չնայելով սահմանադրական ինչ-ինչ ձևակերպումների, որոնք ոչինչ չեն տալիս երկրին: Արցախում կատարվելիք քաղաքական դրական շարժն իր բարերար ազդեցությունը կունենա ՀՀ ներքաղաքական հետագա զարգացումների վրա:

Իրական գործիչներից կազմված մարմինը պիտի առաջնորդի մեր պայքարը՝ հիշեցնում են ողջամիտ մարդիկ:

Կույրի և դավաճանի պես մի՛ պահեք ձեզ:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3130

Մեկնաբանություններ